Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Իրանի պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Առաջինը կկայանա միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդն իրենից կներկայացնի քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: «Առավոտյան տեղի կունենան երկկողմ հանդիպումներ պակիստանյան և կատարական պատվիրակությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ այս գործընթացում։ Ավելի ուշ կկայանան քառակողմ հանդիպումներ … Read more

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ: Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել է, որ պուրակը կառուցվում է շուրջ 50 հա տարածքում: Արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին, վերանորոգվում են կասկադային աստիճանահարթակները: … Read more

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ վերջին հակամարտության համատեքստում ուժի կիրառման հարցում որևէ սահմանափակում չի տեսնում և անդրադարձել է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ռազմական ու դիվանագիտական գործողություններին։ Լրագրող Սթիվ Կապուտոյի հարցին, թե ինչ եզրակացություններ է արել նախագահական իշխանության սահմանների վերաբերյալ, Թրամփը պատասխանել է. «Դրանք չկան։ Ոչ մի սահմանափակում չկա։ Ես … Read more

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն։ Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքար սկսելու մասին հայտարարություններին։ Լրագրողը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը միասին հանրահավաք կհրավիրեն, իսկ հանրահավաքները պետք է … Read more

Թե բա՝ «անվտանգության երաշխավոր». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երեկ ուկրաինացիներն իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերամշակող գործարանը վառվում է, բազմաթիվ խոցումներ կան։ Ավտոճանապարհները փակվում են, որպեսզի դրանց վրայից աշխատեն ՀՕՊ հաշվարկները։ Օդակայանները փակվել են, 500 թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է. փոխարենը օդ է բարձրացել նավթավերամշակող գործարանի տանիքներից մեկը` … Read more

ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ․-ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ: Ռ․Հ․-ի … Read more

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան

«Ընտրարշավի ընթացքում և հատկապես հետընտրական հատվածում Նիկոլ Փաշինյանի կեցվածքն, անշուշտ, ունի նախ քաղաքական դրդապատճառներ: Սակայն պակաս կարևոր չէ, կարծում եմ, նաև անձի հոգեբանական բնութագիրը։ Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ, էկզալտացված և անադեկվատ պահվածքին: Նրա այդպիսի կերպարային ֆենոմենը, ինչպես նաև իր կողմից հերթական անգամ քաղաքական հետապնդման ենթարկվելու հետևանքով բանտախցում առաջացած … Read more

Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահությունը, «Միասին» շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման Համակարգող խորհուրդը, հավատարիմ Հայաստանում ժողովրդավարական, իրավական ընթացակարգերի կայացմանը, հանուն ՀՀ ազգային և պետական շահերի, անվտանգության և իրական խաղաղության հաստատման, արձանագրում է․Ա․ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընթացել են իշխող ՔՊ վարչախմբի … Read more

Եվրահանձնաժողովը Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ … Read more

Մեզ մի պարտյա հավ էիք տվել, շնորհակալություն. բարեգործության արգելքը խախտելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մար