ԱԽ նիստին քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։

Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով ՀՀ-ում կարող է լինել 1.2-1.7% գնաճ. Մարտին Գալստյան

«Մենք փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արևելքի հակամարտության սրման արդյունքում հնարավոր ինչ ազդեցություն կարող է լինել Հայաստանում գնաճի վրա: Մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-1.7 տոկոս»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ պատճառը նավթի գների աճն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի փոփոխությունը և Իրանից ներմուծվող պարենային … Read more

Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով ՀՀ-ում կարող է լինել 1.2-1.7% գնաճ. Մարտին Գալստյան

«Մենք փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արևելքի հակամարտության սրման արդյունքում հնարավոր ինչ ազդեցություն կարող է լինել Հայաստանում գնաճի վրա: Մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-1.7 տոկոս»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ պատճառը նավթի գների աճն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի փոփոխությունը և Իրանից ներմուծվող պարենային … Read more

Այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ: Մինչ միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական … Read more

Իսրայելը պաշտոնապես հաստատել է Լարիջանիի սպանությունը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել կացը հայտարարել է, որ գիշերը Իրանում իրականացված օդային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատել էր, որ թիրախավորել է Լարիջանիին՝ ընդգծելով, որ գործողությունը եղել է նպատակային հարված Իրանի բարձրաստիճան կառույցների դեմ։ Բացի այդ, Իսրայելի բանակի հաղորդմամբ՝ առանձին հարվածի արդյունքում սպանվել է նաև … Read more

Ոնց նախկին ռեժիմի մաս եղել եք, էդպես էլ շարունակում եք լինել. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է. ««Մայր Հայաստան» խմբակցության անդամներն են Քոչարյանի համագումարին: Այն նույն խմբակցության անդամները, որոնք երկու տարի շարունակ ասում էին, թե Քոչարյանի հետ իրենց ուժը կապ չունի, և իրենց առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, ով էլ նախկինում Քոչարյանի խմբակցության անդամ էր, հիմա կիսվել են երկու մասի կեսը … Read more

Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավել վերադարձվում է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում նշել է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, որքան հանրային կառավարման ոլորտը։ «Չունենք գեթ մեկ ընտանիք, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է պետական բյուջեն», … Read more

Ընդդիմությունը հրաշալի ռազմավարություն ունի՝ հետևել մեր գործունեությանը և պատճենել այն. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ըստ էության ընդդիմության նախընտրական ծրագրերը, որոշ պոպուլիստական բացառություններով, կրկնում են այն ամենը ինչ մենք կա՛մ արդեն արել ենք, կա՛մ հայտարարել ենք, որ անելու ենք։ Երեկ էլ դրանցից հերթականը հնչեց՝ կենսաթոշակների ինդեքսացիան։ Հրաշալի ռազմավարություն է. ուշադիր հետևել մեր գործունեությանը և պատճենել այն՝ դրանով … Read more

Ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ։ Այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, … Read more

Ժամանակակից անվտանգությունը վաղուց միայն բազաների մասին չէ. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե Միացյալ Նահանգները նույնիսկ Մերձավոր Արևելքում չի կարող ամբողջությամբ կանխել Իրանի հարվածները իր ռազմաբազաների և գործընկերների դեմ, ապա ինչպե՞ս կարող է որևէ կերպ օգտակար լինել Հայաստանի անվտանգությանը։ Այս հարցադրումը առաջին հայացքից տրամաբանական է թվում, բայց իրականում կառուցված է կեղծ համեմատության վրա։Նախ, այն, որ Իրանը … Read more