Վերջին շրջանում ՀՀ-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև … Read more

Ուրանի 60% – ը գրեթե ռազմական մակարդակ է. Գրոսսի Ուրանի 60%

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախազգուշացրել է՝ Թեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներ, իսկ դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի: Ամենամեծ մտահոգությունը վերաբերում է Իսֆահանում և Նաթանզում պահվող 400 կիլոգրամ ուրանին, որը հարստացված է մինչև 60%: Թեև Իրանը պնդում է, որ դա անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, ՄԱԳԱՏԷ-ն փաստում է՝ աշխարհում … Read more

ՀՀ քաղաքացին և սպառողը մնացել են «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ մեն-մենակ. Թագուհի Թովմասյան

«Ջրանջատումները շարունակվում են, կոյուղագծերի համակարգը բարոապես և ֆիզիկապես մաշված է, խոստացված ներդրումները չեն իրականացվում այն ծավալով որ պետք է իրականացվեին։ ՀՀ քաղաքացին և սպառողը մնացել են «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ մեն-մենակ»,-ԱԺ նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Թադևոս Ավետիսյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Փագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ամենասուր խնդիրներից … Read more

Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու. Սերժ Սարգսյան

«Պահ, իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն»,- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»։ Նա նաև հայտարարեց, որ որևէ … Read more

2026-ի հունվար-փետրվարին ՏԱՑ-ը աճել է 7.4%. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով։ «Աճ ունենք բոլոր ուղղություններով. Արդյունաբերություն՝ 17,2%Շինարարություն՝ 20,5%Արտաքին առևտուր՝ 9,3%Ծառայություններ՝ 7,2%Առևտուր՝ 3,3%»։

Ռոբերտ Քոչարյանի ուզածը՝ նույն երաշխավորի աչքերի ներքո Հայաստանի լուծարումն է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ «Ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը և որին էլ ներմուծել է այդ երաշխավորը, վերջինս նոյեմբերի 9-ի և Ղարաբաղի հայերի անվտանգության հովանավորն էր։ Նրա աչքերի առաջ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ … Read more

FlyOne Armenia-ն կապում է Երևանն ու Ամստերդամը՝ ուղիղ չվերթով

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է FlyOne Armenia-ի գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ։ «Ուրախ եմ, որ շուտով Երևանն ու Ամստերդամը կկապվեն ուղիղ չվերթով։ Սա, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Նիդեռլանդների միջև ջերմ բարեկամական ու գործընկերային հարաբերությունները»,- նշել է դեսպանը հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից FlyOne Armenia-ն կիրականացնի Երևան–Ամստերդամ ուղղությամբ … Read more

Դրանից Ալիևը «չի մրսում և չի շոգում». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Քանի՞ անգամ պիտի օրվա լույսի պես պարզ ճշմարտությունը կրկնվի: Փոխու՞մ է Հայաստանը իր սահմանադրությունը, թե՞ ոչ, դրանից Ալիեւը «չի մրսում եւ չի շոգում»: Նա ասում է, որ խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրի, եթե Հայաստանի սահմանադրությունը պահպանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող … Read more

Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց՝ օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը, քանի որ այն այլևս արդյունավետ չի ապահովում անձանց փաստացի ծանուցումը, միաժամանակ, … Read more

ԱՄՆ-ի հետ չկա երկխոսություն կամ բանակցություններ. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վստահել ԱՄՆ դիվանագիտությանը։ Նրա խոսքով՝ Իրանը ունեցել է շատ վատ փորձ, քանի որ նույնիսկ բանակցությունների ընթացքում երկու անգամ՝ ինը ամսվա ընթացքում, ենթարկվել է հարձակման, ինչը նա բնութագրել է որպես դիվանագիտության հանդեպ դավաճանություն։ Նա նաև նշել է, որ ներկայումս Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն կամ … Read more