Դատախազությունը կբողոքարկի պետական դավաճանության մեջ մեղադրվողի արդարացման որոշումը

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արդարացման Առաջին ատյանի դատարանի որոշումը Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է. Radar Armenia-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին … Read more

Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման և վարչապետի թեկնածուի ընտրության գործընթացից։ Ալեքսանյանի խոսքով՝ ՔՊ-ն անցնում է ներկուսակցական փրայմերիզի առաջին փուլը, որտեղ ձևավորվել է կուսակցության առաջին 50-յակը։ Նա շեշտեց, որ ցուցակը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին՝ պահպանելով գենդերային քվոտաները։ «Փաստացի մեր պատվիրակները հիմա ընտրում են … Read more

«Firebird AI»-ին կտրամադրվի 300 մլն դոլար Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցների միջև ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ տեխնոլոգիական մեգանախագծի ֆինանսավորման նպատակով։ «Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար «Firebird AI» ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը … Read more

Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան

«Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի աճին»,-ասել է է Հայաստանի փոխվարչապետ Մգեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը անցկացվում է Շիմկենտում։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը կարևոր խթան կստեղծի արտաքին առևտրի համար. «Այս համատեքստում մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է վերջին շրջանում … Read more

Իսրայելը ընդլայնում է Լիբանան ներխուժումը

Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք՝ հրահանգելով բնակչությանը տարհանվել արդեն Զահրանի գետից դեպի հյուսիս։ Սա նշանակալի փոփոխություն է նախորդ օրերի օրինաչափությունից, երբ տարհանման գոտին սահմանափակվում էր Լիտանի գետով։ Իսրայելական ուժերի առաջխաղացումը վկայում է Հարավային Լիբանանի զգալի հատվածն իրենց վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։ Ռազմական գործողությունների խորացումն արդեն հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի. շուրջ մեկ … Read more

Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Կոշտա

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Նա հիշեցրել է, որ Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ «Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ … Read more

Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը, որը Երևանում համախմբել է տարբեր երկրներից ժամանած երաժիշտների։ Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությամբ և կշարունակվի մինչև ապրիլի 4-ը։ Ուրախ եմ, որ փառատոնի բացումը վստահված էր «Երևան» երիտասարդական նվագախմբի մեր երեխաներին։ Մեզ համար կարևոր … Read more

Իմ կարծիքով դա կազմակերպված էր. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է երեկ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպին. «Իմ կարծիքով դա կազմակերպված էր, գիտեմ՝ ում կողմից է կազմակերպված։ Վստահ եմ, որքան մոտենանք ընտրություններին, նման դեպքերը այնքան շատ են լինելու։ Գիտեմ որտեղից է ուղղորդված»,- ասել է ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ 2 կամ 3 սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ. «Առաջինը … Read more

Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, այդքան սարսափելի չէ, ասե՛ք՝ Ռուսաստան, Ռուսաստան. Քրիստինե Վարդանյան

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, նրանց մոտ ինչպիսին է պատկերը, որ որոշել է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով»- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հարցնելով, թե ինչքան պետք է քաղաքական ուժի վիճակը վատ լինի, որ դիմի ծայրահեղ քայլի։ Ընդդիմադիր պատգամավորը, նկատելով, որ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի դեմ կա հիբրիդային պատերազմ, … Read more

ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացը

ՆԱՏՕ-ի 2025 թվականի տարեկան զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվել Հարավային Կովկասին՝ որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանի։ Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ազդեցությունը։ Զեկույցի առանցքային կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացի» ողջունումն է։ Դաշինքը բարձր է գնահատել 2025 թվականի օգոստոսին … Read more