Մտահոգիչ է ընդդիմության գործելակերպը. ԱԺՄ

Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել ենք։ Մեր կուսակցությունն առաջարկել է, թե ինչպես է ճիշտ այս … Read more

Եթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. Թրամփ

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Իրանը կկատարի ԱՄՆ բոլոր պահանջները։ Լրագրողների հետ զրույցում նախագահը վստահեցրել է, որ Իրանը կհրաժարվի իր միջուկային զենքից և կկատարի Վաշինգտոնի պահանջները։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, «նրանք երկիր չեն ունենա»։ «Նրանք կհրաժարվեն իրենց միջուկային զենքից։ Նրանք մեզ կտան միջուկային փոշին։ Նրանք կանեն այն ամենը, ինչ մենք կցանկանանք։ Սակայն, եթե … Read more

Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, կվտանգվի հայոց պետականությունը. Աղազարյան

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, կվտանգվի հայոց պետականությունը»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Մի 20 տարի հետո Հայաստանը կդառնա ադրբեջանական պետություն։ Եվ այն երիտասարդ ընտանիքը, ով այսօր փորձում է հիփոթեքային վարկով բանակարան ձեռք բերել և այդ բնակարանը, որ, ենթադրենք, իր վրա նստում է 100 հազար դոլար, երբ Վարդենիսի գյուղերը բնակեցվեն ադրբեջանցիներով, իր … Read more

Մենք բազում զոհերի գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված նաև դե յուրե ամրագրում ունի՝ 2024թ․ երկու երկրների սահմանազատման հարցերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերի ընդունումը, որ երկու երկրների փոխվարչապետերը ստորագրեցին, և համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ «Այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և … Read more

Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100 տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին: «Նարեկ Կարապետյանն ասում է, որ իրենց ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի վարչապետ, և կասկածողի հետ պատրաստ է գրազ գալ, որ դա հենց այդպես է լինելու։ Ցավոք, ես չեմ կարող գրազ գալ, … Read more

Լռելն այլևս չեզոքություն չէ. Լռելն արդեն մասնակցություն է. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. Կամ մենք հիմա հիմնահատակ կվիրահատենք պետական ահաբեկչության տանող այս քայքայիչ չարորակը, կամ այն վաղը կխժռի մեզ էլ, մեր պետությունն էլ, մեր ապագան էլ։ Եկեղեցում տեղի ունեցած հարձակումն ահազանգ էր, որ պետության ներսում արմատավորված ատելությունն ու անպատժելիությունն արդեն հատում են բոլոր սահմանները։ Կիսատ քայլերի ոչ տեղ կա ոչ … Read more

ՔՊ ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված են. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրել է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով և ըստ էության անթերի կազմակերպելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ … Read more

Պատժեք ոչ միայն եկեղեցում տականքություն արածին, այլ գտեք եւ պատժեք նրան այնտեղ ուղարկողին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է. Իրեն եկեղեցու պաշտպան, կաթողիկոսի պաշտպան համարող մի տականք պատարագի ժամանակ իրեն ստորություն է թույլ տալիս։ Գիտե՞ք, երբ մարդիկ հասկանում են, որ կարող են հայհոյել, անիծել ընդդիմադիր պատգամավորի, Ազգային ժողովի նախագահի ու մնալ անպատիժ, ինչու չէ, մի օր էլ մեկն իրեն թույլ է տալու վարչապետին հարվածելու փորձ անել, այն … Read more

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․ «Այսօր մեր եկեղեցին և ժողովուրդը տոնում են Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ հաղթական մուտքի և բնության զարթոնքի գեղեցիկ տոնը: Այն մեզ համար հույսի ու հավատի այն խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին դժվարագույն փորձությունների միջով: Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք: Մեր նպատակը … Read more

Մեր ուզածն է, որ ունենանք առողջ սերունդ, երեխաները փողոցից կտրվեն. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն Արմավիրի մարզում հանդիպումները շարունակում է։ Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք համայնքներում մարդիկ անկեղծորեն ներկայացնում են իրենց հուզող խնդիրները՝ սոցիալական պայմաններից ու գյուղատնտեսությունից մինչև սպորտային ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն։ Գյուղերում ապրող հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ։ Մուսալեռում մի տղամարդ ասաց՝ մարզադահլիճ ունեն, որը վերանորոգման կարիք … Read more