Բոլորն անխտիր և անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, … Read more

Դատարանը թույլատրել է, որ Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փետրվարի 9-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի: Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարեւոր հարցի … Read more

Կրթական 4 ծրագիր, 2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. նախարար Ավանեսյանի կենսագրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական և աշխատանքային ուղին, դրանց ժամանակային համադրումը և հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից և մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը հիմնված է նախարարի պաշտոնական կենսագրության մեջ հրապարակված տվյալների, դրանց համադրման, ինչպես նաև նախարարին ուղարկված պաշտոնական … Read more

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի մասով։ Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել՝ անգամ անձնական կենսական կարիքների համար։ Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով, որ … Read more

Գագիկ Ծառուկյանը միայնակ կմասնակցի ընտրություններին

«Ազատության» հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով: Այսինքն՝ մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի: «Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնկացելու ենք «ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասել է Տոնոյանը: Ծառուկյանի խոսնակի փոխանցմամբ, մարտին տեղի … Read more

ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի … Read more

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Տիգրան Աբրահամյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է․  «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու և խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում։ Թեպետ Հայաստանում, մեր հասարակություն շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական, հասարակական միավորները կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա … Read more

Թարգմանչական սխալի վրա պետություն չի լինում, բայց սա հենց այն է, ինչը առաջարկում է այս իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում, բայց սա հենց այն է, ինչը հայ ժողովրդին առաջարկում է գործող իշխանությունը։ Հարգանքի է արժանի, թե ինչպես է ԱՄՆ-ն առաջ տանում իր շահը, ինչպես Թուրքիան՝ իրենը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը՝ իրենցը։ Ու ինչքան սեփական ճակատագրի հանդեպ անհարգալից ենք … Read more

Ռեժիմը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի գործոն լինելու բոլոր բաղադրիչները․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ Էդուարդ Շարմազանովը  գրում է․ «Ռեժիմը հետեւողականորեն ոչնչացնում է Հայաստանի գործոն լինելու բոլոր բաղադրիչները։ Ակնհայտ փաստ է,որ 1991-2018թթ. ՀՀ-ն հանդիսացել է գործոն տարածաշրջանում ու այդ փաստի հետ հաշվի են նստել թե տարածաշրջանային եւ թե արտատարածաշրջանային խաղացողները։ Հայաստանը գործոն էր նախ հայկական Արցախով։ Հայաստանի մի պետություն էր ,երբ կար հայկական Արցախ,որի անվտանգության երաշխավորը հենց ՀՀ-ն … Read more

Գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է մինչ կհասնի Բաքու․ Վլադիմիր Մարտիրոսյան

  Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Շատ կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է մինչ կհասնի Բաքու: Վենսի ԱՄՆ նախագահի ապագա հավակնությունների կոնտեքստում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրքը ևս քաղաքական, ավելի ճիշտ ապագա էլեկտորալ գրագետ հաշվարկ է ի պատիվ  ամերիկյան կողմի և ի պատիվ Վենսի ադմինիստրացիայի: … Read more