Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ

Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը և չունի այն այլ երկիր փոխանցելու ծրագրեր, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերից ոչ մեկը չի փոխել իր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակելու դիվանագիտական ​​ջանքերը՝ Իրանի … Read more

Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով: Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է … Read more

Ե՞րբ Վեհափառի գնալը կդառնա ժամերի հարց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում … Read more

Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե … Read more

ՔՊ-ի նախընտրական երգը կլինի Փաշինյանի բանաստեղծությունը, սիմվոլիկան՝ սրտիկը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, … Read more

Ինչո՞ւ է Սարգիս Խանդանյանը ՔՊ նիստերին մասնակցում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երեւում է, որ նիստերին մասնակցում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու եւ վարչության … Read more

Վերին ու Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար … Read more

Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար: Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, … Read more

Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոսկու գնի տատանումը առաջացրել է թե՛ գնորդների, թե՛ վաճառողների զայրույթը։ Վերջին 1–2 շաբաթում ոսկու արժեքը րոպե առ րոպե նվազում և աճ է արձանագրել։ Նախորդ շաբաթ նույն օրը 1 գրամ ոսկին 64 հազար դրամ էր։ Այսօր այն նվազել է՝ դառնալով 60 հազար դրամ։ NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել է, … Read more

ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո,ԵՄ-ն չի կարող անտեսել մարդու իրավունքների խախտումները․ Լուիս Մորենո Օկապո

Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել … Read more