Գոռը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է, քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով և քննիչի կողմից ներկայացվել էր կալանք կիրառելու մասին միջնորդություն։ Բազմաթիվ հոդվածներով մեղադրանքի առաջադրումը ուներ մեկ նպատակ՝ ապահովել հերթական շոուն, ինչը փլուզվեց հենց դատական նիստի ընթացքում։ Մի քանի ժամ տևած դատական նիստից հետո դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ … Read more

Այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Վերջին մի քանի օրերին ողջ համացանցում տարբեր ՔՊ-ական դեմքեր հրապարակում են ՔՊ նախընտրական ցուցակի իրենց համարներն ու մարդկանց հորդորում իրենց օգտին քվեարկել։ Հատկանշական է այն, որ վարչախմբի առանցքային դեմքերն ընդգրկված են ցուցակի ներքևի հատվածում, ասենք՝ Ալենը՝ 249, Պապիկյանը՝ 219, Հարությունյան Արայիկը՝ 137 և այլն։ Այս կերպ սրանք փորձում են «ժողովրդավարության», … Read more

Եկեղեցու կամքը և դիմացկունությունը կորոշեն ՀՀ-ի ապագան առաջիկա քաղաքական ցիկլում․ Известия

Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև պայքարը մտնում է իր վերջին փուլը։ Գարեգին Բ կաթողիկոսը նախատեսում է փետրվարի 16-19-ն Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում անցկացնել եպիսկոպոսների ժողով։ Իշխանություններն ամեն ինչ անում են այդ միջոցառումը խոչընդոտելու համար, և իրավիճակը սրվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով․ գրել է Известия-ն։ Ինչպես նշվել է, իշխանությունների համար խնդիրն այն է, որ … Read more

Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ Սիրելինե’ր, Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել: Այսօրվա … Read more

Հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․ «Այսօր «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին» տոնն է: Իսկ Վարդան Մամիկոնյանի զարդաքանդակով այս դուռը զարդարում էր գերված Արցախում մնացած եկեղեցիներից մեկի մուտքը: Վարդան Մամիկոնյանի կոչը պատերազմից առաջ․․․ «Շատ պատերազմներ եմ մղել ես, եւ դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար … Read more

Մենք այլընտրանք չունենք, քան մնալ և կառուցել երկիրը․ Մասուդ Փեզեշքիան

Առաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հասարակության մեջ առաջացած վերքը դառն է. բժշկի գործը վերքը բուժելն է, այլ ոչ թե վարակելը։ Մենք պետք է վերքը բուժենք այնքան լավ, որքան կարող ենք։ Ես շատ գիշերներ չեմ կարողացել քնել՝ խորապես վշտացած այն իրավիճակից, որում հայտնվել ենք, բայց մենք այլընտրանք … Read more

Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ․ Արագածոտնի թեմ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Սուրբեր, որոնք իրենց անմահ գործով եւ անուններով միշտ ներկա են։ «Նորահրաշ» Սուրբեր, որ շարականագրի բնութագրմամբ կանգնեցին «արիաբար ըմդդէմ մահու»՝ քաջաբար եւ խոհեմաբար։ Այսօր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Անվանակոչության օրն է, քանզի Վարդանանց անկոտրում քաջերից էր աննահանջ Գարեգին իշխանը։ … Read more

Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի … Read more

ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի … Read more

Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում են՝ … Read more