Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։ Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։ Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, … Read more

230 փակված դպրոցից մինչև մեծ թվով քաղբանտարկյալներ․ Ռիտա Տոնոյան

«Հայրենիք» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Ռիտա Տոնոյանը հղում անելով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառման ցանկը, թե ՀՀ-ի պատմության մեջ առաջին ինչ իրադարձություններ են կատարվել իրենց կառավարման օրոք՝ գրել է. «Մոռացել է մի քանի բան նշել, հիմա ավելացնեմ: 1. Վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում ՀՀ գյուղերում երբևէ 230 դպրոց չէր փակվել։ 2. Ավելի քան 30 … Read more

Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ․ Արագածոտնի թեմ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված՝ ասված Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման առիթով. «Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝  Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: … Read more

Ուժային կառույցների մարզիկ վետերանները միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Տարիների ծառայությունն ու հաղթանակներով կոփված փորձը կարող են վերածվել նոր առաքելության։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանում են ուժային կառույցների մարզաշխարհի վետերանները՝ հանդես գալով նախաձեռնությամբ, որը միավորում է փորձառությունն ու երիտասարդական ներուժը․ ստեղծել վետերանների հասարակական մարզական ակումբներ։ Նրանց համոզմամբ՝ անցած ուղին միայն հիշողություն չէ, այլ պատասխանատվություն՝ փոխանցելու արժեքներ, ձևավորելու կամք և ամրապնդելու հայրենասիրական ոգին երիտասարդների շրջանում։ Վետերանների … Read more

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքմենչայի պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման համար։ 1828-ի փետրվարի 10/22/-ին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջեւ կնքվեց Թուրքմենչայի պայմանխգիրը,որի արդյունքում Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։ Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը սկսվում է դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակներից։ Այդ ժամանակաշրջանում մեր պետությունների միջեւ հիմք … Read more

Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով

Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով: Ավանդաբար, Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի օր, բայց քանի որ փետրվարի 25-ին լրանում են արդարների մի մասի խափանման միջոցների ժամկետները, այս շաբաթ դատական նիստ կլինի նաև երկուշաբթի օրը: Հինգշաբթի օրվա դատական նիստը նույնպես տեղի կունենա: 18 արդարների գործով … Read more

ԲԴԽ առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է. Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում … Read more

Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա…Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ…Որ ապրեցին: Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը … Read more

Թրամփն Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային հարստացում, եթե դա ռումբ ստեղծելու հնարավոր ճանապարհ չթողնի։ Այս մասին Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ աղբյուրի՝  սա ենթադրում է, որ կարող է ստեղծվել փոքր հնարավորություն Իրանի միջուկային ներուժը սահմանափակելու և պատերազմը կանխելու համար ԱՄՆ-ի և Իրանի կողմից սահմանված … Read more

Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. Ալեքսանդր Նովակ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։ Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու փոխշահավետ … Read more