Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այս պահին Թրամփի հետ զրույցի ծրագրեր չկան։ Նախագահը իր ժամանակացույցում նման միջոցառումներ չունի», – ասել է Պեսկովը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռազմական գործողությունների ֆոնին նավթի ու գազի գներն աճել են

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը 2024 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 83 դոլարը․ հայտնում է ТАСС-ը։ Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 2023 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 750 դոլարը՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանցիները գիտեն՝ ինչպես պատերազմել․ նրանք կռվում են պատվով․ Իսմայիլ Բաղայի

Իրանցիները ցույց են տվել, որ գիտեն ինչպես պատերազմել և կռվում են պատվով։ Մեր պատերազմը Սադամի դեմ դրա վկայությունն է։ Իրանցիների գործելակերպը օրինակելի է։ Այս մասին Tasnim-ի փոխանցմամբ ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Իրանցիները երբեք չեն կատարել ռազմական հանցագործություններ և չեն խախտել մարդասիրական սկզբունքները։ Մենք մեզ պարտավորված ենք համարում մարդասիրական սկզբունքներին։ Իրանը պատվով … Read more

Դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում․ Սերգեյ Լավրով

«Մերձավոր Արևելքում, ըստ էության, պատերազմ է ընթանում»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ ագրեսիայի հետևանքները զգացվում են ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում։ «Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Լավրովը։ … Read more

Մամուլի համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում. ԵԽ զեկույց

Եվրոպայում լրագրության համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում։ Այս մասին ահազանգում է ԵԽ-ն մամուլի ազատության մասին տարեկան զեկույցում։ Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին ուղղված գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցի հեղինակներն ահազանգում են՝ 2025 թվականին Եվրոպայում մամուլի ազատությունը շարունակել է գտնվել կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, … Read more

Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ եվրահանձնակատար

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ X-ում գրել է էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։ «Ես Բաքվում եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդելու համար։ Դիվերսիֆիկացիան, էներգետիկ անվտանգությունը և մաքուր անցումը հիմնական առաջնահերթություններն են։ Սա ավելի կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում», … Read more

ԱՄԷ-ն և Քաթարը փորձում են համոզել Թրամփին դադարեցնել մարտական ​​գործողություններն Իրանի դեմ

Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Պարսից ծոցի երկու պետություններ, որոնք վերջին օրերին ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ենթարկվել են հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների, փորձում են արագ ուժեղացնել իրենց հակաօդային պաշտպանությունը, նրանք օգնություն են խնդրել իրենց դաշնակիցներից․ գրում է Ynet News-ը՝ հղում անելով Bloomberg-ին։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄԷ-ն օգնություն է խնդրել … Read more

Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդմամբ՝ իմպիչմենթի թեման քնած չի էլ եղել, որ հիմա փորձում են արթնացնել։ «Դա միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Մամիջանյանը նշել է, որ ՀՀԿ-ն մոտ օրերս գործադիր մարմնի նիստ կգումարի, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։ Մասիսի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի … Read more

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Արմեն Աշոտյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է․ «Երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը,Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որովհետև ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք և կրթություն։ Ալենը շարքային լկտի է։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկ հոխորտում էր մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան … Read more

Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Պատկերավոր ասած՝ Հայաստանի դռան շեմին մեծ պատերազմ է։ Այդ պատերազմի կողմերից մեկը գերտերություն ԱՄՆ-ն է՝ իր դաշնակից Իսրայելով, մյուս կողմում մեր հարևան Իրանը։ Արդեն իսկ թելեգրամ ալիքումս (t.me/varuzhandragoman) կարող եք գտնել այս մեծ բախման բազմաթիվ մանրամասներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ։ Սակայն այժմ այստեղ ուզում եմ հակիրճ գրել այն 3 … Read more