Իրանը չի պատրաստվում խնդրել, որ հրադադար հաստատվի․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը անվարան է իր պայքարում, հրադադար չի խնդրելու, ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն էլ չունի։ «Մենք հրադադար չենք խնդրում, նաև ոչ մի պատճառ չենք տեսնում, որի համար ստիպված լինենք Միացյալ Նահանգների հետ բանակցել»,-ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Տարածաշրջանում տեղի ուենցող գերլարված իրավիճակը խոսում է այն մասին, որ գնալով պատերազմի ալիքը մեծանում է։ Այլ կերպ ասած՝ փաստացի գործ ունենք համաշխարհային բնույթի մի մեծ պատերազմի հետ։ Տեղի ունեցող համընդհանուր զարգացումները խոսում են այն մասին, որ բոլոր հիմքերը կան ենթադրել՝ Իրանի շուրջ տեղի ունեցող պատերազմի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, … Read more

Դաշնակցությունը կա և լինելու է՝ ի հեճուկս քեզ և քո տերերի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության տեսաուղերձ է հրապարակել, որում ասվում է․ «Երեկ իր հերթական ջղաձգումների ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար, և իրենց հանձնառությունն է այնպես անել, որ Դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է, այլ բան չէր … Read more

Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է․ Դոնալդ Թրամփ

Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ուզում ենք՝ ինչ-որ մեկը ներդաշնակություն և խաղաղություն բերի Իրան։ Նրանք ժամանակ են վատնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանում գերագույն առաջնորդ նշանակելու մասին։ «Ես պետք է ներգրավված լինեմ այս նշանակման մեջ, ինչպես Վենեսուելայի դեպքում էր»,-նշել է նա։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը․ Ալի Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։Այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջան-Իրան սահմանում իրավիճակը լարված է

Ադրբեջանի և Իրանի սահմանում լարված իրավիճակ է։ Սյունիքի մի շարք բնակավայրերից լուրերն են ստացվում, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից (Կովսական, Ջրական) պայթյունների ձայներ են լսվում։ Ենթադրվում է, որ Իրանը հարվածել է նաև Զանգելանի օդանավակայանին։ Սյունիքից ստացված երկրորդ վարկածն այն է, որ Ադրբեջանի և Իրանի միջև միջսահմանային զինված միջադեպ է տեղի ունեցել։ Հետևեք մեզ նաև … Read more

Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Ու՞մ է դա պետք այս պահին։Վստահաբար ոչ Իրանին։ Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. “Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ” (Ալիև)։ Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում … Read more

Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը դատապարտել է Նախիջևանում ԱԹՍ-երի հարձակումը

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամունդի-Ակբա. Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության մեկնարկը՝ թիրախավորելով հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գործող ռեժիմը և ռազմական ենթակառուցվածքները, վերափոխել է տարածաշրջանային ռիսկերի քարտեզը և անմիջապես արտացոլվել համաշխարհային տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը մեծացրել է Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա) շուրջ ռիսկերը՝ բարձրացնելով աշխարհաքաղաքական անորոշությունն ու շուկաների … Read more

Արշակ Սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից; Ներկաները նրան դիմավորեցին ծափահարություններով; Սրբազանն իր բանտից ազատվելը դժվարանում է հաղթանակ համարել։ «Ես զերծ կմնայի «հաղթանակ, պարտություն» եզրույթների օգտագործումից, բայց այն, ինչ կատարվում է՝ ուղղակի խայտառակություն է։ Սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, այլև պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ- պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն … Read more