Դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում․ Սերգեյ Լավրով

«Մերձավոր Արևելքում, ըստ էության, պատերազմ է ընթանում»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ ագրեսիայի հետևանքները զգացվում են ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում։ «Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Լավրովը։ … Read more

Մամուլի համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում. ԵԽ զեկույց

Եվրոպայում լրագրության համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում։ Այս մասին ահազանգում է ԵԽ-ն մամուլի ազատության մասին տարեկան զեկույցում։ Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին ուղղված գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցի հեղինակներն ահազանգում են՝ 2025 թվականին Եվրոպայում մամուլի ազատությունը շարունակել է գտնվել կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, … Read more

Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ եվրահանձնակատար

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ X-ում գրել է էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։ «Ես Բաքվում եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդելու համար։ Դիվերսիֆիկացիան, էներգետիկ անվտանգությունը և մաքուր անցումը հիմնական առաջնահերթություններն են։ Սա ավելի կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում», … Read more

ԱՄԷ-ն և Քաթարը փորձում են համոզել Թրամփին դադարեցնել մարտական ​​գործողություններն Իրանի դեմ

Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Պարսից ծոցի երկու պետություններ, որոնք վերջին օրերին ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ենթարկվել են հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների, փորձում են արագ ուժեղացնել իրենց հակաօդային պաշտպանությունը, նրանք օգնություն են խնդրել իրենց դաշնակիցներից․ գրում է Ynet News-ը՝ հղում անելով Bloomberg-ին։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄԷ-ն օգնություն է խնդրել … Read more

Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդմամբ՝ իմպիչմենթի թեման քնած չի էլ եղել, որ հիմա փորձում են արթնացնել։ «Դա միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Մամիջանյանը նշել է, որ ՀՀԿ-ն մոտ օրերս գործադիր մարմնի նիստ կգումարի, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։ Մասիսի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի … Read more

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Արմեն Աշոտյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է․ «Երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը,Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որովհետև ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք և կրթություն։ Ալենը շարքային լկտի է։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկ հոխորտում էր մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան … Read more

Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Պատկերավոր ասած՝ Հայաստանի դռան շեմին մեծ պատերազմ է։ Այդ պատերազմի կողմերից մեկը գերտերություն ԱՄՆ-ն է՝ իր դաշնակից Իսրայելով, մյուս կողմում մեր հարևան Իրանը։ Արդեն իսկ թելեգրամ ալիքումս (t.me/varuzhandragoman) կարող եք գտնել այս մեծ բախման բազմաթիվ մանրամասներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ։ Սակայն այժմ այստեղ ուզում եմ հակիրճ գրել այն 3 … Read more

Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ Հանրապետության հիմնադիր, ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար: Բայց մենք … Read more

Իրանը 2026 թվականի սկզբին բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ին տեղեկացրել է բավարար հարստացված ուրան ունենալու մասին․ Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Իրանը 2026 թվականի սկզբին բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ ունի բավարար հարստացված ուրան 11 միջուկային ռումբ կառուցելու համար։ «Այդ առաջին հանդիպման ժամանակ երկու իրանցի բանակցողներն էլ մեզ ուղղակիորեն՝ առանց որևէ ամոթի, ասացին, որ իրենք վերահսկում են 460 կիլոգրամ 60 տոկոս հարստացված ուրան … Read more

ԱՄՆ-ում զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների․ պատերազմները կարելի է վարել «հավերժ»․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների, այժմ դրանք գրեթե անսահմանափակ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Պատերազմները կարելի է վարել «հավերժ» և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները (որոնք ավելի լավն են, քան այլ երկրների լավագույն զինատեսակները): Վերջին հաշվով, մենք ունենք լավ պաշարներ, բայց դա բավարար չէ: Հեռավոր երկրներում … Read more