Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ ես կսպասեի բանտում տեսնել արքեպիսկոպոսի․ Ջոել Վելդկամպ

Christian Solidarity International կազմակերպության հանրային իրազեկության հարցերով տնօրեն Ջոել Վելդկամպը հոդված է գրել բանտում Բագրատ սրբազանին տեսակցելու մասին: «Փետրվարի 3-ին ես կանգնած էի Ազգային անվտանգության ծառայության շենքի վատ լուսավորված նիստերի սենյակում, երբ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն օրհնում էր ինձ և իմ գործընկերներին՝ կաթոլիկ քահանային, շվեյցարացի պատգամավորին և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահին։ Այնուհետև պահակների մի խումբ … Read more

Սամվել Կարապետյանը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն … Read more

Զատուլինը Հայաստան-ԱՄՆ միջուկային համաձայնագիրն անվանել է Ռուսաստանի շահերի դեմ ուղղված հարձակում

Քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է 9 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրում, հարձակում է տարածաշրջանում ռուսական շահերի և ազդեցության վրա. RTVI-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը, որն այժմ Հայաստանին մատակարարում է էլեկտրաէներգիա՝ ռուսական գազի հետ … Read more

Ինչո՞ւ պետք է պայմանագրային ծառայողների մի խումբը պատվո վճար ստանա, մյուս մասը՝ ոչ. Տիգրան Աբրահամյան

Երբ մի քանի տարի առաջ այս նախագիծն ընդունվում էր, դեռ այդ ժամանակ զորքերում՝ հատկապես պայմանագրային անձնակազմի շրջանում, բազմաթիվ հարցեր կային, որոնց մի մասն օբյեկտիվ էր, մյուսը՝ սուբյեկտիվ, էմոցիոնալ, բայց մարդիկ հարցնում էին, թե ինչպե՞ս է լինում, որ պայմանագրային մի խմբի համար հնարավորություն կա պատվո վճարներ դնել, այսինքն՝ 5 տարվա ծառայությունից հետո 5մլն դրամի չափով՝ ավելացրած … Read more

Մեր սպաների ամեն մեկի «բատինկան» մի տեսակի ա. Գեղամ Մանուկյան

Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ: Դիցուք՝ այսօրվա քննարկումն ԱԺ-ում լսող թիկունքային ծառայության այն զինծառայողները, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցածները, ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝  տարիներով մարտական հերթապահություն իրականացրած պայմանագրային զինծառայողներ, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի անհրաժեշտ շեմը … Read more

ՀՀ-ն ու Ադրբեջանը ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի․ Դմիտրի Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ի թղթակիցը։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլը մտահոգված է Անդրկովկասի և Միացյալ Նահանգների միջև խորացող համագործակցությամբ։ Հարցը տրվել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի տարածաշրջան կատարած վերջին շրջագայության համատեքստում։ «Սրանք … Read more

«Հայաստան» դաշինքի պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին

«Հայաստան» դաշինքի պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին։ Ներս չեն թողել մտնել  նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից Էջմիածնում ձերբակալություններ են։ Ինչպես հայտել է «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը՝ ձերբակալվածների հստակ թիվն այս պահին 10-ն։ Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներին՝ Խաչատրյանը հայտնել է, ինքը տեղեկություներ չունի, բայց, ըստ ներքին խոսակցիւթյունների, նրանք օգտագործել … Read more

ԱԱԾ-ն, ՔԿ-ն ու դատախազությունը տեղյակ են՝ Բագրատ Սրբազանն ու նրա հետ մեղադրվողները հակաօրինական արարք չեն կատարել կամ պլանավորել․ Լիդիա Մանթաշյան

18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։ «Հետաքրքիր մանրամասներ են պարզվում. -Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի … Read more

Ցավալին այն է, որ հայը հույսը դրել է այս կարգի մարդկանց չեղած ողջախոհության վրա․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր-Պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը գրում է․ «Էպշտեյնի սկանդալը, որը բնավ եզակի չէ, անհանգստացնող է ոչ այնքան, այսպես կոչված՝ սոցիալ֊քաղաքական էլիտայի այլասերվածության խայտառակ փաստերով, որքան այն իրողությամբ, որ նույն այդ էլիտան, հայտնվելով նմանաբնույթ որոգայթներում, ուղղակի զրկված է եղել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ցավալին այն է, որ հայը հույսը դրել է այս կարգի մարդկանց չեղած ողջախոհության վրա, … Read more

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը TRIPP-ն է․ Թաթոյանի հոդվածը Newsweek-ում

Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։ Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։ … Read more