Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ

Արամ Ա Վեհափառը ընդունել է Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչին․ «Այս առաւօտ՝ Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Արցախի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան, ընկերակցութեամբ Լիբանանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի: Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը Նորին Սրբութեան ընդհանուր գիծերով պարզեց Արցախի հայութեան կատարած աշխատանքները եւ դիմագրաւած … Read more

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների վերաբերյալ

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ․ «ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ անհանգստությամբ են ընդունել Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից զանգվածային հարվածների մեկնարկի մասին հաղորդագրությունները, որոնք ուղեկցվում են, այդ թվում, խաղաղ բնակիչների մահով: Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ։ Կիսում ենք իրավիճակի գնահատականը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից։ Համոզված ենք, որ կողմերը պետք է շուտափույթ վերադառնան քաղաքական երկխոսության և հակամարտությունը կարգավորեն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը … Read more

Ի՞նչ դասեր էր քաղել Իրանը՝ 12-օրյա պատերազմից․ Աբրահամ Գասպարյան

Միացյալ Նահանգների և Իսրայելի նման գերզինված պետությունների հարձակմանը Իրանը պատասխանեց ընդամենը երկու ժամ անց․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Սա, ըստ քաղաքագետի, երկու կարևոր բանի մասին է վկայում։ «Իրանը, որպես ինստիտուցիոնալ հզոր հիշողություն ունեցող պետություն և պետականության մի քանի հազարամյա ավանդույթներ ունեցող միջազգային իրավունքի սուբյեկտ, լրջորեն դասեր … Read more

Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։ Թող այդ արժանապատիվ մարդը վստահ լինի, որ եթե իր նկատմամբ ապօրինություններ կատարվեն, ապա նա հաստատ մենակ ու անպաշտպան չի մնա Թե՛ ես, թե՛ իմ շատ ընկերներ, թե՛, վստահ եմ, շատ ու շատ … Read more

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ի առավոտյան սկսած հարձակումների․ գրում է Al Jazeera-ն։ «Վերահաստատում ենք մեր հանձնառությունը, որ ուղղղված է տարածաշրջանի կայունության ու քաղաքացիների պաշտպանությանը»,- համատեղ հայտարարության մեջ նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր … Read more

Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» նախաձեռնությունն այսօր ներկայացնում է ծրագրի մանրամասները։ Նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հայաստանի ապագան չի որոշվելու հանգամանքներով, Հայաստանի ապագան որոշվելու է ընտրությամբ։ «Այսօր մենք կատարելու ենք այդ ընտրությունը։ Մենք ընտրում ենք ստեղծող և հաղթող պետության ճանապարհը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհն ունի յոթ հստակ ուղղություն։ Առաջինը՝ տնտեսության կառուցման հիմքում դրվում … Read more

Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զոհվելու մասին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվելու մասին։ Գրեթե վստահ եմ, որ այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը։ Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա խորքային իմաստով շատ ավելի վատ լուր է դառնալու Իրանի հակառակորդների համար, քանի որ կպարզվի, որ իրանական ռազմաքաղաքական … Read more

Իրանական նոր մարտավարությունն անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիային և Իրանի պատասխան գործողություններին է անդրադարձել՝է ընդգծելոց՝ իրանական կողմը նոր մարտավարությամբ է առաջնորդվում. «Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։ Ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած … Read more

Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Մարկ Քարնի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հայտարարել են Կանադայի աջակցության մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը։ «Կանադան աջակցում է Միացյալ Նահանգների գործողություններին՝ Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և նրա ռեժիմին միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքի ենթարկելու համար», – ասվում է Քարնիի և Անանդի համատեղ հայտարարության մեջ։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ռոսատոմ»-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները «ոչ մի դեպքում չպետք է թիրախավորվեն»

Ռուսական պետական ​​«Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ 94 մարդ է տարհանել Իրանի Բուշերի ատոմակայանից․ գրում է Al Jazeera-ն։ Մեջբերելով գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին՝ ընկերությունը հայտարարել է, որ տարհանել է բոլոր աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև «ոչ կենտրոնական աշխատակիցներին» և բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին լքել երկիրը։ «Մենք անընդհատ հետևում ենք իրավիճակին և գնահատում ենք ռիսկերը։ Անհրաժեշտության … Read more