Հայ մարդուն պետք է բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հանդիպմանը ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Յուրաքանչյուր հայ մարդու, ՀՀ  քաղաքացու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք և բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը: Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք ՀՀ  քաղաքացիներ, ում սրանք կարողանում են խաբել և մոլորեցնել, ում սրանք … Read more

Պոպուլիստներն իրենց գործունեությունը վերածում են անվերջ «հեռուստասերիալի»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Մի քանի անգամ գրել էի, որ Հակոբյան Աննայի ու Նիկոլի բաժանվելն ավելի շատ շոու է հիշեցնում։ Ինչը և հաստատվեց։ Ժամանակակից պոպուլիստ դիկտատուրաների հետազոտող Մոյզես Նայիմը լավ նկարագրել է այս մեխանիզմները իր «Իշխանության վրեժը. ինչպես են ավտոկրատները վերաիմաստավորում քաղաքականությունը 21րդ դարում» գրքում։ Ըստ նրա՝ պոպուլիստները իրենց գործունեությունը վերածում են անվերջ … Read more

Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ․ ԵԺԿ

Եվրոպական խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ ԵԺԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․  «Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն։ Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը»։ Կուսակցությունը նաև կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ։ … Read more

Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր էջում։ «Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: … Read more

Մոսկվան անհանգստացած է Հայաստանում ԵՄ նոր առաքելությամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը չի թույլատրի նոր առաքելության օգտագործումը երկրի ներքին գործերին միջամտելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի գործընկերներն ու դաշնակիցները չեն ներգրավվի այն գործընթացներում, որոնք կարող են Երևանին ներքաշել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ վնասելով երկկողմ հարաբերություններին և նպաստելով հակառուսական քաղաքականությանը։ … Read more

Պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մայր Աթոռի ստվերի դեմ կռիվ տվող ռեժիմն ու դրա սպասարկուները միայն իրենց արժեքային թշվառությունն ու բովանդակային սնանկությունն են ի ցույց դնում։ Կառավարությունները, պաշտոններն ու փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ։ Պնդերեսության, անամոթության և անողնաշարության հարցում իշխանական վերնախավում, իհարկե, մեծ մրցակցություն կա, բայց, միևնույն … Read more

Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Էսմայիլ Բաղայի

Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում, Թեհրանի դիրքորոշումը կփոխանցվի Իսլամաբադին. X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ըստ նրա, իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով է ժամանել Պակիստանի մայրաքաղաք։ «Արտաքին գործերի նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Ամերիկայի կողմից պարտադրված ագրեսիվ պատերազմը դադարեցնելու և մեր տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով իրականացվող … Read more

Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան

Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը…»։ Հայկական հարյուրամյա քաղաքական մտքի և 1991-ից սկսած՝  պետական մտքի ամենակարևոր հարցն է. ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հնարավոր … Read more

«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 … Read more

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․  «Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է: Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր: Այն չկար, քանի … Read more