Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր Նիկոլը եւ իր տերերը լրջագույն միջոցառումը՝ Եվրոպական Քաղաքական Համաժողովի եւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովները, վերածեցին Եվրատեսիլի։ Մաքսիմում՝ շոու, մինիմում՝ արվեստ։ Մաքսիմում պատկեր, մինիմիւմ՝ բովանդակություն։ Մաքսիմում՝ աղմուկ, մինիմում՝ որակ։ Մաքսիմում՝ կեղծավորություն, մինիմում՝ ճաշակ։ Փառատոնում ֆրիկների պակաս չկար, բայց առաջին տեղում իր երկրի մեծությունն ու հեղինակությունը բոժոլեի պղպջակների վերածող … Read more

Սաուդյան Արաբիան հարվածել է ԱՄՆ-ի ծրագրերին․ Թրամփը վրդովված է

ԱՄՆ նախագահը դադարեցրել է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման իր ծրագիրը այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան արգելել է ամերիկացի զինվորականներին օգտագործել իր ռազմաբազաներն ու օդային տարածքը այդ գործողության համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Ըստ հրապարակման՝ սահմանափակումը ԱՄՆ-ին զրկել է կարևոր ռազմավարական ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ էին օդանավերի տեղափոխման, օդում լիցքավորման և անվտանգության ապահովման համար։ … Read more

Իրանը մայիսի 7-ին կփոխանցի ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը․ CNN

Ակնկալվում է, որ Իրանը հինգշաբթի օրը կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային իր աղբյուրին։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկի վերաբերյալ Թեհրանի պատասխանն ուղարկվելու է որպես միջնորդ հանդես եկող պակիստանյան կողմին։ Մինչ այդ Axios պորտալը պնդում էր, թե Վաշինգտոնն ու … Read more

Իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ շրջափակումը․ Հորմուզում նոր զարգացումներ

Tanker Trackers մոնիթորինգային հարթակի տվյալներով՝ դատարկ և պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ-ի սահմանած շրջափակումը։ Հաղորդվում է, որ այսօր VINA/VALLEY նավը, որը պարբերաբար իրանական հեղուկացված գազ է տեղափոխում Եմենի հութիներին, հաջողությամբ հատել է ամերիկյան շրջափակումը և միացված նույնականացման համակարգով (AIS) մտել Հորմուզի նեղուց։ Բացի այդ, ևս մեկ խոշոր իրանական նավթատար նույնպես մուտք … Read more

Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ: Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ: Վստահ եմ, … Read more

Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով առաջարկվում է սահմանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված պետական աջակցության նոր գործիք։ Ծրագիրը նախատեսված է 63-72 տարեկան քաղաքացիների համար, աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման … Read more

Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։ … Read more

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ… հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, … Read more

«Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի չորսին և հինգին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ։ «Փաստացի սա մի իրադարձություն էր, որն ուներ ներքին և արտաքին պրոֆիլներ։ Առաջին՝ ներքաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ հերթական անգամ ինքնահաստատվել, հասարակության շրջանում իր համար նոր դիվիդենտներ … Read more

Նոր Սահմանադրության տեքստը ոչ ոք չի տեսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն … Read more