«Կամերային երաժշտության միջազգային դպրոց» ծրագիրը՝ Կապանում

Դասական երաժշտությունը կարոտած կապանցի հանդիսականն այն վայելելու պատեհ առիթ ունեցավ մայիսի 2-ին։ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կամերային համերգ էր, որ նախապատմություն ունի։ Փետրվարին «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Ծրագիրն իրականացնում էր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի պատմության դոկտոր և իսպանական երաժշտության մագիստրոս, մանկավարժ և … Read more

Երեւանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները

Երեւանը մայիսի 4-ին և 5-ին հյուրընկալում է միջազգային նշանակության երկու խոշոր քաղաքական իրադարձություն։ Մայիսի 4-ին տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին մասնակցում է 47 բարձրաստիճան պատվիրակություն՝ պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով (Հայաստանը ներառյալ՝ 48 երկիր)։  Գագաթնաժողովին մասնակցում են գրեթե բոլոր եվրոպական երկրները, այդ թվում՝ … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Զելենսկին, կ

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Ըստ նրա՝ այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։ «Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել … Read more

ԱՄՆ-ը 15,000 զինծառայnղ կուղարկի «Ազատություն» գործողությանը մասնակցելու համար` Հորմուզի նեղուցով առ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը մայիսի 4-ից կսկսեն աջակցել «Ազատություն» նախագծին՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակով: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի էջում: Նախագահի կողմից հրահանգված առաքելությունը կաջակցի այն առևտրային նավերին, որոնք ձգտում են ազատորեն անցնել միջազգային առևտրի միջանցքով: Նեղուցով է տեղափոխվում ծովային ճանապարհով իրականացվող համաշխարհային նավթի առևտրի մեկ քառորդը, ինչպես նաև վառելիքի և … Read more

Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

Վարչապետը ողջունել է Մարկ Քարնիի և պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է երկրի ղեկավարը։ Մարկ … Read more

Զելենսկին Հայաստանում է, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Զվարթնոց» օդանավակայանում Վլադիմիր Զելենսկիին դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ունենալ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետերի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը։ Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: … Read more

ԿԸՀ-ն մերժել է ԴՕԿ կուսակցության և «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարներ Վարդան Ղո

ԿԸՀ-ն մերժել է ԴՕԿ կուսակցության և «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարներ Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումները։ Նրանք փաստաթուղթ չեն ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և ՀՀ-ում են բնակվել։ tert.am

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է: «Բոլորին դեմ եմ» Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից նիստին փորձում էին մտնել Մարվելի կերպարներով՝ Spider Man-ը, Iron Man-ը, Hulk-ն ու Captain American-ը: ուսակցությունից նշում էին, որ այսկերպ «իրենց ուժն են ցուցադրում»։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստը սկսելուց առաջ ասաց, որ լիազոր ներկայացուցիչները «դիմակով չեն … Read more