Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայ

Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա … Read more

Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով

Սեփական քաղաքական փիառի համար ամեն ինչի պատրաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բառացիորեն ոչինչ չի խնայում։ Հիբրիդային պատերազմի կեղծ թեզերից մինչև ընդդիմադիր ճամբարում «ռուսական գործակալների» բացահայտման փորձեր, արցախահայության նկատմամբ ներազգային թշնամանքի հրահրում, քաղաքական մրցակիցների հասցեին անընդհատ հնչող սպառնալիքներ և այլն։ Ու թեև այս քայլերի հետևանքով ռուսական տնտեսությունից մեծապես կախված Հայաստանը հայտնվել է լուրջ … Read more

Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին գազի և վառելիքի մատակարարման համաձայնագրի խզմամբ

ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ մաքսատուրքերից ազատ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, գրում է Коммерсантъ-ը։ Ըստ կայքի՝ նման ազդակ է ներառում ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ ուղղված ՀՀ համապատասխան գերատեսչությանը։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ … Read more

ՌԴ-ն հունիսի 1-ից ներդնում է նոր՝ СПОТ համակարգը․ Նախարարությունը ՀՀ արտահանողներին զգուշացնում է մո

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) – https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ «Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր … Read more

Զախարովա․ «Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման»

«Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տրամադրված ենք տնտեսական զարգացման, հումանիտար զարգացման, մեր նպատակն է նաև փոխադարձ հարգանքի մթնոլորտում լուծել այդ տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների հետ կապված խնդիրները»,- նշել է Զախարովան։

Տոլստոյ․ «ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»

«Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։ «Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել [Հայաստանից]։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,- հայտարարել է Տոլստոյը՝ մանրամասնելով․ «Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ … Read more

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղո

Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները … Read more

ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատո

Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Այս մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։ Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի ԵՄ … Read more

Մենք առաջարկում ենք գործարան կառուցենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի

Մենք առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն, ասում ենք վատ բառերով մի խոսեք Հայաստանի քաղաքացիների հետ, վատ բառեր մի ասեք մեր եկեղեցուն, ասում են՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ՝ էս կանենք, էն կանենք, ի՞նչ պետք է անեն, … Read more

Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավ

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց, այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի … Read more