ԵՄ-ն 2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով

Եվրամիությունը 2,2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։ … Read more

Կանաչ ապագա՝ փոքրիկների ձեռքերով. Մեղրիի դպրոցականները մասնակցել են «Հյուսիս-հարավի» ծառատունկին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։ Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ … Read more

Հունիսի 3-ից՝ նոր սահմանափակումներ. «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելում է Հայաստանից մի շարք ապրանքների ներ

«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային ենթակա արտադրանքի ստացումը հաստատող մեխանիզմների բացակայության հետ, գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում: «Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա … Read more

Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի, դեղձի և այլ մրգերի ներմո

«Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։ ««Ռոսսելխոզնադզոր»-ը բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին կարանտինային ապրանքների … Read more

«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը. Firebi

Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այցելել ենք «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել … Read more

Ձերբակալվել է Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը

Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ գործի շրջանակներում ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում … Read more

ԵՄ-ն կարող է հայտնվել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության եզրին․ L’Antidiplomatico

Եվրամիությունը մոտենում է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավվելու վտանգավոր շեմին։ Հունիսի 1-ին այս մասին հայտնել է իտալական L’Antidiplomatico պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպան «վտանգավոր կերպով մոտենում է թեժ հակամարտության», որը կարող է անմիջականորեն անդրադառնալ իր վրա։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ ներկայումս բացակայում են այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել դիվանագիտական կարգավորման, … Read more

Կապանի զորամասերից մեկում 20–ամյա զինծառայողի մարմին է հայտնաբերվել կախված վիճակում

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։