Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարակա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց։ ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, … Read more

Փայտաշեն տնակից մինչև ժամանակակից կրթօջախ. Քաջարանի արվեստի դպրոցը 60 տարեկան է

Հունիսի 2-ին Քաջարանի արվեստի դպրոցը նշեց հիմնադրման 60-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը համախմբել էր դպրոցի տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ նախկին և ներկա տնօրենների, ուսուցիչների, շրջանավարտների, աշակերտների, ծնողների, ինչպես նաև համայնքի ղեկավարությանն ու մշակութային ոլորտի ներկայացուցիչների։ Միջոցառման մեկնարկին հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Այնուհետև դահլիճում անցկացվեց հոբելյանական հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված դպրոցի 60-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին։ Հանդիսույթի ընթացքում ներկայացվեցին դպրոցի … Read more

ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ի ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ հօգուտ ՌԴ-ի հետ հարաբերությունների.

Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեքստում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք ակնկալում ենք, որ ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչից, համոզված եմ, հայ ժողովուրդը միշտ միայն կշահի», … Read more

Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու

ԿԳՄՍ նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ հերքի անհերքելի փաստը` մարդկանց ապակողմնորոշի, թե Հայաստանում 2026 թվականին ոչ մի դպրոց չի փակվելու: «Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը … Read more

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար»։ Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը … Read more

Բաքվում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը

Մինչ ՀՀ իշխանությունները  հերքում են «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հնարավորությունները, Բաքվում մեկնարկել է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝  կոնֆերանսը  կազմակերպվել է Բաքվի պետական ​​​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված կազմակերպության կողմից։ Լրատվականների փոխանցմամբ՝ կոնֆերանսում կքննարկվեն Հայաստանի ինքնիշխան տարածքներ՝ Ադրբեջանի կողմից հորինված եզրույթով … Read more

Ռուսական շուկան արագ փոխարինելու ՀՀ ցանկությունը քաղաքականապես մոտիվացված է, բայց տնտեսապես չափազանց

Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը և դեպի ծով ելք չունենալն անիրագործելի են դարձնում Եվրոպա արտահանումը կտրուկ ավելացնելու Երևանի ծրագրերը․ pravda.ru-ի հետ զրույցում նշել է ֆինանսական վերլուծաբան և տնտեսագիտության դոկտորանտ Միխայիլ Բելյաևը։ Նրա խոսքով՝ ծովային նավահանգիստների բացակայությունը լրջորեն սահմանափակում է երկրի լոգիստիկ հնարավորությունները։ Այս պայմաններում առևտրի ծավալների ավելացումը հնարավոր է միայն որոշակի ոլորտների համար, որոնք չեն պահանջում մեծածավալ … Read more

ՀՀ ընտրություններում խաղադրույքները, լայնածավալ ներքին անկարգությունների և քաղաքական փակուղու ռիսկը

Հայաստանի առաջիկա ընտրությունները, հավանաբար, գործող կառավարությանը կտան մանդատ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Արևմուտքի հետ կապերը խորացնելու համար, սակայն Ռուսաստանի արմատացած տնտեսական լծակները և սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հնարավոր ներքին դիմադրությունը կարող են հանգեցնել քաղաքական ճգնաժամի և դանդաղեցնել Հայաստանի ջանքերը՝ Ռուսաստանի ազդեցությունից «դուրս պրծնելու» համար․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը: Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանը … Read more