Հանդես եկան հաշվետու համերգով

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 10-ին 2025-26 ուստարվա հաշվետու համերգով հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դասատուներն ու սաները։ Ընդգրկուն էր համերգայի ծրագիրը․ դպրոցի տարբեր դասարանների սաները հանդես եկան հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։ Համերգը սկսվեց դպրոցի մանկական երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Անուշ Ասլանյան, նվագակցող՝ Միլենա Մինասյան)։ … Read more

Կապանի «Ամերիկյան անկյունում» բացվեց «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը

Հունիսի 9-ին Կապանի «Ամերիկյան անկյունում» տեղի ունեցավ ԱՄՆ  250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության պաշտոնական բացումը։ Նախագիծը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ ներկայացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով հանրությանը ծանոթացնել Միացյալ Նահանգների անկախության պատմությանը, հիմնադիր գործիչների գործունեությանը և ժողովրդավարական արժեքների ձևավորման ուղուն։ Սպիտակ տան կողմից պատրաստված «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը նորարարական տեխնոլոգիաների և … Read more

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ … Read more

50 հազար դրամ տուրք և մեկ տարվա փորձաշրջան․ ինչպե՞ս կարելի է վերականգնել վարելու իրավունքը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքով կարգավորվում է վարելու իրավունքից զրկման և դրա վերականգնման կարգը։ Ներկայումս վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո իրավունքի վերականգնումն իրականացվում է որակավորման քննություններ հանձնելու միջոցով՝ անկախ նրանից՝ զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N … Read more

«Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն

Կառավարության այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց կառավարության անդամներին՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով։ «Ուզում եմ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը, այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է։ Եվ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե, մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի … Read more

Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյա

2026 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 13։00-13։40` Կապան համայնքի Ծավ գյուղի կենտրոնում, ժամը 14։00-14։40 Սրաշեն գյուղի կենտրոնում, ժամը 15։00-15։40 Շիկահող գյուղի կենտրոնում և ժամը 16:00-17:00 Ճակատեն գյուղի կենտրոնում Ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  շարժական գրասենյակը։ Այս մասին տեղեկացրել է Կապանի համայնքապետարանը։ «Հարկադիր կատարման ոլորտում Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում … Read more

Եմենի ափերի մոտ հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի և զինված խմբի միջև

Եմենի ափերի մոտ՝ Ադենի ծոցում, հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի անվտանգության աշխատակիցների և վեց զինված անձից բաղկացած փոքր նավակի միջև։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների գրասենյակը (UKMTO)՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Եմենի Բալհաֆ նավահանգստից մոտ 163 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած հատվածում։ Ըստ հաղորդագրության՝ փոքր նավակը մոտեցել է բեռնատար նավին, … Read more

Վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ավելացել է 140 ձայն․ չկա որևէ խո

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։ ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ … Read more

Առաջիկայում կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել Սահմանադրության տեքստը, թե ոչ․ նախարար

Սահմանադրության տեքստն առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կամբողջացնենք, ևս մեկ քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել այն, թե ոչ։ Այս մասին հունիսի 10-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Տեքստը պատրաստ չէ հրապարակման, քանի որ մի շարք մեր գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել։ Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք … Read more

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ են տվել․ ահազանգ

«Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը։ Կարինե Թորոսյանի խոսքով, ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին … Read more