Ցավակցության գիր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

Մեծարգո պարոն Մորթեզա Աբեդին Վարամին «Սյունյաց երկրի» խմբագրակազմի, պարբերականի հազարավոր հետևորդների և անձամբ մեր վիշտն ենք արտահայտում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ողբերգական մահվան կապակցությամբ։ Եվ մեծագույն այդ կորստի առիթով ցավակցում ենք Ձեզ ու բարեկամ Իրանի քաջակորով ու հպարտ ժողովրդին։ Սյունիքում հիշում են և երբեք չեն մոռանա, որ երջանկահիշատակ Ալի Խամենեին հայ … Read more

Մոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)

Մոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք։ Աղքատության հաղթահարումը հնարավոր է միայն կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակը: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։ Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ … Read more

Պուտին. Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հղված ցավակցական հեռագրում։ «Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել … Read more

Քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով. իրա

Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին արդյունավետ և համակարգված աշխատել նույնիսկ առանց պետության գլխի։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը իր տելեգրամյան ալիքում: «Պետականության հազարամյակների ավանդույթն, այսուհանդերձ, Իրանում շատ ուժեղ է, բայց, բնականաբար, աշխարհի թիվ մեկ գերտերության հետ պատերազմական պայմաններում քաղաքական անցումային շրջանի ապահովումը հղի է նաև զգալի ռիսկերով։ Այժմ … Read more

Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերո

Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում, Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ այո’, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ որպես մեր մարդը, մեր … Read more

Մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ  լրագրողների  բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում ենք նշել, որ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն»։ Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Առայժմ ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ լուրջ ռազմական կամ քաղաքական արդյունք չեն արձանագրել. Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. Եվ այսպես, ամերիկա-իսրայելյան պատերազմն Իրանի դեմ ընթանում է արդեն մոտ 12 ժամ։ Այս պահին կարելի է տալ մի քանի նախնական գնահատական։ Առայժմ ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ լուրջ ռազմական կամ քաղաքական արդյունք չեն արձանագրել։ Ակնհայտ է, որ նրանք թերագնահատել են Իրանի ինստիտուցիոնալ կայունությունն ու դիմադրողականությունը՝ միաժամանակ գերագնահատելով սեփական ռազմական կարողությունները։ Թրամփն ու … Read more

Իրանը չի դադարում գնդակոծել բոլոր հարևան երկրները, որտեղ կան ամերիկյան բազաներ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը: ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ռադիոկապի միջոցով հայտարարել են, որ նավերին այժմ արգելվում է անցնել նեղուցով։ Հաղորդվում է, որ  Իրանը հարվածել է նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Իրանը չի դադարում գնդակոծել բոլոր հարևան երկրները, որտեղ կան ամերիկյան բազաներ։ 24news.am