Շինուհայրցի Ալբերտը՝ մրցաշարի հաղթող
Երևանում անցկացվեց մարտեր առանց կանոնների Միքս Ֆայթի ֆեդերացիայի մրցաշարը, որին մասնակցեցին 800 մարզիկներ։ Մրցաշարին մասնակցել և առաջին տեղն է զբաղեցրել շինուհայրցի, Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալբերտ Գրիգորյանը։ Շնորհավորում ենք Ալբերտին՝ մաղթելով շարունակական հաղթանակներ և ամուր կամք իր ճանապարհին։