Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՌԴ-ի հետ գործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։   Մտքեր են փոխանակվել … Read more

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։   Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ին … Read more

Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը՝ իր իրավունքների հարգման պայմանով. Բաղայի

  Ազատություն․ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը և իր պաշարների չափը՝ պայմանով, որ հարգվեն իրանական ազգի իրավունքները, PBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։   Mehr-ի փոխանցմամբ՝ Բաղային ընդգծել է՝ Իրանը, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, միջուկային էներգիա է արտադրում խաղաղ նպատակներով։ … Read more