Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին․ Հարութ Սասունյան

  Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ … Read more

ԱՄՆ փոխնախագահի այցը՝ տնտեսական գազա՞ր, թե քաղաքական մտրակ Հայաստանի համար

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը իշխանամետ լրատվամիջոցներում ներկայացվում է որպես խոշոր արտաքին քաղաքական հաջողություն, որը բացում է Հայաստանի առջև լայն հեռանկարներ տնտեսական համագործակցության և անվտանգության ոլորտում աջակցության համար։   Իրոք, ԱՄՆ փոխնախագահը բերել է 9 մլրդ դոլարի առաջարկների փաթեթ, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Միաժամանակ … Read more

Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին

  Հայկական ժամանակ․ Եվրոպան պետք է պատրաստ լինի բանակցելու Ռուսաստանի հետ մայրցամաքի ապագայի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո:   Նրա խոսքերը հրապարակվել են Ելիսեյան պալատի էջում։   «Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր: Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը … Read more

ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. Ռիտեր

  Ազատություն․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի աշխատանքը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, սակայն դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան, լրագրողների հետ ճեպացրույցում հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում։   Առաքելության գործունեության ժամկետը կլրանա հաջորդ տարվա փետրվարին:    

Կենտրոնանալու ենք «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա. Արփինե Սարգսյան

  tert.am․ Ոստիկանության մասով՝ տարվա կտրվածքով կենտրոնանալու ենք նաև միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:   «Շարունակելու ենք թե ոստիկանության, թե փրկարար ծառայության մասով մեր ռեֆորմները, որպեսզի ավելի զարգացնենք մեր ծառայողների կարողությունները այս ոլորտում … Read more

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ փետրվարի 12-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին երեք հարց։   Նիստի սկզբում ներկայացվել է նախկինում քննարկված հարցերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։   Նիստի ընթացքում քննարկվել են արտադրական և տրանսպորտային նշանակության հողերի էներգետիկ, այդ թվում՝ … Read more