Ստեփանավանում ծնվել է բազմազավակ ընտանիքի 7-րդ երեխան, Հրազդանի կիրճում հանգստի գոտի կկառուցվի, 15 հայ շախմատիստներ կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը, շաբաթվա լավ լուրերը

Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 6– 10-ը) լավ լուրերի ընտրանին

25 մլն դոլարի ներդրում՝ խթանելու ՀՀ արհեստական բանականության նորարարությունները

ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար … Read more

Սա հսկայական պատմական քայլ առաջ է. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան հսկայական պատմական քայլ առաջ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը

Միրզոյան. Հայաստանն ակնկալում է երրորդ գործընկերների օգնությունը, երբ սկսվի TRIPP նախագծի շինարարությունը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են երկկողմ աշխատանքը «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման ուղղությամբ՝ չնայած աշխարհում տեղի ունեցող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ակնկալում է գործընկեր երրորդ երկրների օգնությունը, երբ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը թևակոխի … Read more