Լարսում առաջացած կուտակումների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա. նախարարություն

Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ Հեղուկ գազի մատակարարման … Read more

Այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, ՀՀ-ի սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, … Read more

ՀՀ կառավարությունը ակտիվորեն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար, սակայն այդ ուղերձը մոլորեցնող է․ հայաստանյան 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը

ՀՀ կառավարությունը ակտիվորեն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար, սակայն այդ ուղերձը մոլորեցնող: Ասված է հայաստանյան 6 կուսակցության՝  ԵՄ ղեկավարությանը հղված նամակում։ Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմիկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաեւ … Read more

Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։