Հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է մերը. Պուտին

Հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է Ռուսաստանինը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հաղթանակի շքերթին: «Հաստատապես համոզված եմ, որ մեր գործն արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է մերը: Փա՛ռք հաղթող ժողովրդին: Փա՛ռք վետերաններին: Փա՛ռք Ռուսաստանի զինված ուժերին: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: … Read more

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ։ «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։ Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը … Read more

Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր nւժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է․ Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ … Read more

Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ-ի ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի … Read more