Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս. Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Պատճառը Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերն են, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գրած հոդվածում նշել է «Մայր Հայաստան կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։ «Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է: 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի … Read more

Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյանը՝ ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մասին

Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, բայց մենք մինչև վերջ գնալու ենք: Այս մասին թիմակիցների հետ հանդիպման-քննարկման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը: «Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից՝ տեղին-անտեղին թիմին վախեցնելու համար: Ես ձեզ հանձնարարել եմ, ևս մեկ անգամ հանձնարարում եմ, շատ ուշադիր եղեք ընտանիքի հանդեպ, անմիջապես Կենտրոնական գրասենյակ տեղյակ … Read more

Ի՞նչ են հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. Hetq

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 200 թեկնածուներն ընդհանուր 5 մլրդ 797 մլն դրամին համարժեք գումար են հայտարարագրել, որից ավելի քան 1,5 մլրդ դրամը ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանինն է։ Թեկնածուները միասին 3 մլրդ 190 մլն դրամ եկամուտ են հայտարարագրել, սակայն նրանց 24%-ը գործազուրկ է։ Գործարարներ, փաստաբաններ և գործազուրկներ. ովքե՞ր են դաշինքի միլիոնատերերը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները … Read more

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը հայտարարել է՝ կարող են «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնել Հայաստան՝ Փաշինյանին պաշտպանելու համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարևոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում՝ խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին՝ այսպես ասած «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության … Read more

«Պետրոս Ղազարյանը հերթական անգամ կողմնորոշվում է». համացանցի արձագանքը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որը եթեր է հեռարձակվելու երեկոյան: Անոնսը լայն արձագանք է գտել համացանցում: «Պետրոս Ղազարյանը հերթական անգամ կողմնորոշվում է»,- գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: «Օրվա կադրը»,- նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Նույնիսկ Պետոն է ջոկել Նիկոլի վախճանը»,- հավելել է ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:

ՀՀ-ն, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ-ի նորմերին. Պեսկով

Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Հայաստանը, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,- լրագրողներին ասել … Read more

«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն այլ անձանց հետ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. կան ձերբակալվածներ․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ … Read more