ՀՀ ԱԳՆ պաշտոնյաի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր. տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական uպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում․ Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ «Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ: Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան: Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ: Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն: Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ: … Read more

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. Կիմա Ավդալյան

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն … Read more

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Այս մասին Մարտունիում հայտարարեց նա՝ մանրամասներ ներկայացնելով Պուտինի հետ հեռախոսազրույցից։ Փաշինյանն ասաց, որ ՌԴ-ի հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։ «Մենք չենք գործելու ՌԴ շահերի դեմ, բայց նաև չենք գործելու մեր շահերի դեմ»,- նշեց նա։

Հունիսի 7-ից հետո կյանք կա, Ձեզ նենց պահեք, որ հետո գետինը չմտնեք. Էդմոն Մարուքյան

Հունիսի 7 -ից հետո կյանք կա, Ձեզ նենց պահեք, որ հետո գետինը չմտնեք: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Մի իշխանություն, որ ասում էր բռնությանը դեմ ենք, այդ իշխանության թիմակիցները հարձակվում են մարդկանց վրա, ծեծում: Օգտվում են իշխանության անպատժելիության հանգամանքից, բայց հիշեք, որ հունիսի 7-ից հետո կյանք կա: Ձեզ նենց պահեք, … Read more

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր nչնչացման անմիջական uպառնալիքի ներքո․ ահազանգ

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին գրել է  Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ «Օգտագործելով «Planet» արբանյակային պատկերները՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել … Read more

Լոռիում մի խումբ անչափահասներ ծեծել են իրար․ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ ձերբակալվել

Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Լոռու մարզում։  «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ա․ … Read more

Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին

Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով: Այս մասին «Sputnik» ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Պատկերացրեք՝ օդանավակայան, սպասասրահ, տրանսֆեր, չվերթի կցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը … Read more