Իշխանություն վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան. Խոսրով Հարությունյան

Իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Այսպիսով ավարտվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման իրավական երկարաշունչ գործընթացը։ Այն որ Սահմանադրական դատարանը պետք է անտեսեր քվեարկության ընթացքում տեղ գտած ճչացող խախտումների վերաբերյալ ընդդիմության պաշտպանական թիմի մասնագիտական խորը … Read more

Ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին։

«Քոչարյանի ու Փաշինյանի` նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: Սա 1995-ին ընդունված Սահմանադրության դրույթներից է։ Երբ 2000-ականների առաջին տարիներին Ռոբերտ Քոչարյանը երկքաղաքացության իրավունք մտցնելու քննարկում սկսեց՝ ես այդ շրջանի իմ հրապարակումներում, ելույթներում նման իրավունքի ներդրմանը դեմ եմ արտահայտվել։ Իմ հիմնական փաստարկն այն էր, որ դրսում ապրողները, որոնք թվաքանակով ներսում … Read more

Ավտոմատներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն․ ուր է հիմա «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը․ Անի Կարապետյան

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Ավտոմատներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն։ Ուր է հիմա «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։ Մի ամբողջ ամիս «Բարգավաճ Հայաստանի» չորս մանդատը դրոշակ դարձրիք։Բայց երբ վերջում «Բարգավաճ Հայաստանին» փաստացի թույլ չտվեցին մտնել ԱԺ, դուք շատ արագ շտապեցիք վերցնել ձեր մանդատները՝ ձեզ հաշիվ չտալով, թե ինչպեա եք գնաթու նստեք այդ … Read more

«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։