Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ հեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին, նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:«Ինձ մոտ այլ հարց առաջացավ՝ արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե՞ իրանական սցենարը: Իրականում սա գլխավոր հարցն է, որը, … Read more

ԵՄ-ն մտադիր է ապրիլի 15-ին հրապարակել ռուսական նավթից hրաժարվելու պլանը. Սիյարտո

Եվրամիության առաջնորդները պատրաստել են ռուսական նավթի ամբողջական արգելքի մասին որոշումը, որը ցանկանում են հրապարակել ապրիլի 15-ին՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից երեք օր անց: Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Վիկտոր Օրբանի գլխավորած երկրի կառավարությունը հույս ունի հաղթանակ տանել ընտրություններում և շարունակել պայքարը Բրյուսելի … Read more

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:«Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները»,-գրել է նա:

Հորմուզի նեղուցը և Իրանի ռшզմավարական մոտեցումները. Տարածաշրջանային hակամարտությունից մինչև գլոբալ անվտանգության և էներգետիկ ճգնաժամ. Արամ Շահնազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը. «Ժամանակակից միջազգային անվտանգության համակարգում ծովային հաղորդակցությունների և էներգետիկ մատակարարումների անվտանգությունը դարձել է գլոբալ կայունության առանցքային բաղադրիչներից մեկը։ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ ռազմավարական նշանակության ծովային «խեղդվող կետերը» կարող են վերածվել համաշխարհային տնտեսական և քաղաքական ճգնաժամերի կենտրոնների։ Իրանի … Read more

Ձեր անգործությունը մարդկային կյանքեր է արժենում․ Արաքսյա Գրիգորյան

Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հայաստանում կրկին գրանցվել է մանկական բռնության հերթական դեպքը։ Եվ կրկին մենք բավարարվում ենք միայն հանցագործություն կատարած անձանց փնտրելով՝ անտեսելով ավելի խորքային, համակարգային խնդիրը։ Մինչդեռ այդ խնդիրը սոցիալական աշխատողների ոչ հետևողական, երբեմն՝ զուտ ձևական աշխատանքի մեջ է։ Երբ ընտանիքները տարիներով գտնվում են ռիսկային խմբում, բայց ակնհայտ խնդիրները «կորչում» են … Read more

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։ Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։ Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի․ Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։ Գրել է Գագիկ Ծառուկյանը։ «Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի մի քանի առանցքային սկզբունքներ, ինչպես նաև մեր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ որպես բաց և բովանդակալից երկխոսության հրավեր մեր միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։ 1. Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն … Read more

Չարենցավանում ջերմոց է փլnւզվել․ քաղաքացին մնացել է փլատшկների տակ

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա … Read more