Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը․ Թանդիլյանը՝ Վենսին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիվանագիտական ճանապարհով նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ խնդրելով միջնորդել Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակման հարցում։ «Հարգելի՛ պարոն փոխնախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության անունից ցանկանում եմ մեր հարգանքի հավաստիքը հղել Ձեզ՝ Հարավային Կովկասում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ։ Ձեր այցը Հայաստան և Ադրբեջան նշանակալի պահ է ամերիկյան … Read more

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել․ «Մեր ձևով» շարժում

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո՝ 2011 թվականից սկսած, վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել։ 14 տարի տարածքներ վարձակալելու, մարզումները շարունակելու համար ծախսվել է շուրջ 18 մլն․ 650 հազար դրամ։ Այդ տարիների ընթացքում միայն կրկեսային ոլորտի 15 աշխատակիցների վճարվել է ընդհանուր շուրջ 119 մլն դրամ աշխատավարձ։