Մանրամասներ՝ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումից

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը: Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս … Read more

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք Իվան Սուսանինն եք. Արթուր Խաչատրյան

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք Իվան Սուսանինն եք: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի Հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ Հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք՝ այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց … Read more

Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։ Այո իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է … Read more

Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի … Read more

Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով. Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրակաշառքը շատ վատ, դատապարտելի երևույթ է: Ու կապ չունի այդ ընտրակաշառքի ծագման վայրը և տվողի հասցեն` Հայաստանի պետական բյուջե, Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, առհասարակ` Եվրոպա, Ռուսաստան, թե այլ աշխարհագրական կետ: Հարցս հետևյալն է. ՔՊ խունտան իր ղեկավարով պետական բյուջեն լափում, մսխում, սեփական գրպանի պես օգտագործում է և … Read more

«Լիվերպուլը» հաստատել է, որ Էկիտիկեն բաց կթողնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը

Անգլիական «Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել, որ ֆրանսիացի հարձակվող Հյուգո Էկիտիկեն վնասվածք է ստացել։ Նա փոխարինվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» դեմ պատասխան խաղի (0:2) 31-րդ րոպեին։ «Բժշկական զննումից հետո հաստատվել է Աքիլեսյան ջիլի վնասվածքը։ Հետևաբար, Էկիտիկեն բաց կթողնի ակումբային մրցաշրջանի մնացած մասը և չի կարողանա մասնակցել այս ամռանը … Read more

Բացահայտվել են ընտրակաշառքի նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ և տեսանյութ է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին NewDay.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները … Read more