Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը

Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը։ Չնայած Հ1-ը հայտարարել էր, թե անընդհատ ուղիղ հեռարձակում է ունենալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, նրանց կադրերում երևում է, թե ինչպես են 2 հոգևորական իջնում դեպի Անմար կրակը և մինչ Ամենայն հայոց կաթողիկոսի հայտնվելը, եթերում հայտնվում է Հանրայինի հեռուստահաղորդավարի խոսքը:

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Shacman» բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։