19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

Այսօր՝ փետրվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորին կյանքից զրկելու դեպքի մասին։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց՝ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման … Read more

ԱԺ-ում մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 26-ին մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը: Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության եւ առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես … Read more

Ցուցուլյանը անձնակազմերին է ներկայացրել ենթակա ծառայությունների նորանշանակ ղեկավարներին. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ոստիկանության ենթակա ծառայությունների անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։ Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Արթուր Խուդինյանին՝ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է Պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։   Ոստիկանության պետը նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանին։ Կարևորելով բնակչության … Read more

Վարշավայում Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույց է ունեցել

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դիմավորման պաշտոնական արարողություն և առանձնազրույց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ»։

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի երևանցիներ, հիշեցնեմ, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք: Իսկ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցում են հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին»,-տեսանյութին կից գրել է քաղաքապետը:

«Զանգեզուրի միջանցքը կարող է միավորել թյուրքական աշխարհը». Թուրք պաշտոնյա

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է … Read more

Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։ Ըստ այդմ՝ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը․ ․ 85 տարին լրացած անձինք, · անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք, … Read more

Լուկաշենկոն և Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստ են անցկացնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում։ Սպասվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն երկու երկրների համատեղ աշխատանքի ընթացը 2024-2026 թվականների Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղություններով և կքննարկեն 2027-2029 … Read more

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ «Ռուսաստանը օկուպացրել է … Read more