Վարդան Հարությունյանը ազատվել է Ազգային ժողովում զբաղեցրած պաշտոնից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաման է ստորագրել Վարդան Հարությունյանին ԱԺ աշխատակազմի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Մեգանյուզ»-ը տեղեկանում է ԱԺ-ից։ Որոշման համաձայն՝ հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ  հ  Վ. … Read more

Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել

Մարտի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը․ փորձագիտական հանրության և պետական մարմինների համագործակցության նշանակությունը» թեմայով հանրային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։ Քննարկման ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխգործակցությունը: Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է մտքերի փոխանակում և հարցուպատասխան։ Քննարկումը կազմակերպվել էր … Read more

ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ․ Սպուտնիկ

Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։ Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել … Read more

Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – … Read more

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ. Հրաչուհի Միրզոյան

Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ,  Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը հայտարարել է՝  «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։ «Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։ … Read more

Ինչ անմեղ է, չէ՞ խոսում․ Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Թագուհի Թովմասյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման ընթացքում, բացի աշխատավարձից, ստացել է ավելի քան 14,000,000 դրամ։❗️ ինչ անմեղ է, չէ՞ խոսում Տեսանյութն՝այստեղ

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց։ Միքայելին, սակայն, մեղադրանք է առաջադրվել։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ շատ լավ է, իր հետ լավ են վարվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  

Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային … Read more

70-ամյա միլիարդատեր Արազ Աղալարովն ամուսնացել է 27-ամյա կնոջ հետ

Միլիարդատեր և Crocus Group-ի ղեկավար Արազ Աղալարովը 40 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ Իրինայից և ամուսնացել 27-ամյա Ալյոնա Իվանովայի հետ, հաղորդում է Telegram-ի «Ադոլֆինո Բեռլուսկոնի» ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգն արդեն երեխաներ ունի, և հարսանիքից հետո Ալյոնան փոխել է իր ազգանունը Աղալարով և՛ սոցիալական ցանցերում, և՛ իր մասնավոր ձեռնարկության անվան տակ։ Աղալարովը նախկինում ամուսնացած է … Read more