«ՔՈՉԱՐԻ»-ի մուտքը. Քաղաքական երկրաշարժ, որը խախտում է հնաբնակների հանգիստը»

Հայաստանի քաղաքական օլիմպոսում, որտեղ տասնամյակներ շարունակ նույն դեմքերն ու նույն մաշված թեզերն են շրջանառվում, տեղի է ունեցել սպասված, բայց շատերի համար անսպասելի շրջադարձ։ Պաշտոնապես գրանցվել է «ՔՈՉԱՐԻ» Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությունը՝ Արտակ Սարգսյանի առաջնորդությամբ։ Սա պարզապես նոր անուն չէ կուսակցությունների ցանկում, սա բացահայտ մարտահրավեր է հին համակարգին։ Արգելքներ, ճնշումներ և հաղթանակ. Ինչպե՞ս գրանցվեց … Read more

«Առաջարկ Հայաստանին». Քաղաքական կոնսոլիդացիայի նոր բանաձևը՝ առանց նախապայմանների և բաժանարար գծերի

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը վերածվում է համազգային հարթակի։ Իվետա Տոնոյանի վերջին հայտարարությունը լույս է սփռում նախաձեռնության ներքին փիլիսոփայության վրա. սա պարզապես քաղաքական միավորում չէ, այլ ճգնաժամից դուրս գալու «վերկուսակցական» ռազմավարություն։ Ինքնաբուխ աջակցություն և «դատավորի» դերից հրաժարում Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում հազվադեպ երևույթ է, երբ ուժերը միավորվում են ոչ թե «ցուցակների» կամ «պաշտոնների» շուրջ, … Read more

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում … Read more

«Երևանը հրաժարվել Է ԼՂ-ից տեղահանվածների համար մարդասիրական օգնությունից»․ #РИА Новости

Երևանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից, հայտնում է РИА Новости-ին հղում կատարելով Երևանում դիվանագիտական աղբյուրին: Նշվում է, որ աղբյուրը որևէ մանրամասներ չի ներկայացրել։

Արսենյանների «անձեռնմխելիության» ֆենոմենը. Գնդեվազի հողերից մինչև աղմկահարույց մահվան գործը

Արտաշատի դատարանում հերթական դատական նիստն է կայացել, որը կրկին լույս է սփռում Հայաստանի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի՝ Արսենյանների շուրջ հյուսված մութ պատմությունների վրա։ Ինչո՞ւ է տարիներ ձգձգվող քրեական գործը դոփում տեղում, և ինչպե՞ս է Ջերմուկի «տիրակալներին» հաջողվում ջրից չոր դուրս գալ ցանկացած իշխանության օրոք։ Դատական «սերիալ»՝ առանց հանգուցալուծման Մարտի 10-ին Արտաշատի նստավայրում կայացած նիստը ևս մեկ … Read more

Որևէ մեկից չեմ բողոքել, մեր դիրքորոշումներն եմ արտահայտել. Փաշինյանը՝ ԵԽ-ում եկեղեցու դեմ խոսելու մասին

Որևէ մեկից չեմ բողոքել, ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն քննադատություններին, թե ինչու է գնացել Ստրասբուրգ և Եվրախորհրդարանում բարձրացրել ՀՀ ներքին հարցերը, բողոքել եկեղեցուց, այն դեպքում, երբ նույն հոգևորականների վերաբերյալ դատական վճիռներ չկան։ «Իմանալով, որ ԵԽ պատգամավորները մեր պատգամավորների հետ շփումների ժամանակ ասել են, որ տարբեր … Read more

«Գարիկ Սարգսյանի ընկերը կազինոյում տանուլ է տվել Վեդու ԲԿ-ի բյուջեն»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։ Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի … Read more

«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի»․ Նիկոլ Փաշինյան

«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չենք կարող այդ տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել»,- ընդգծել է Փաշինյանը։