Լեգենդար Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան։ Այսօր առավոտյան նրան տեսել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ​Նախնական տեղեկություններով՝ 46-ամյա լեգենդը, որն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Միլանի» կազմում, մայրաքաղաք Երևանում մասնակցելու է հատուկ միջոցառման։ ​Տեսանյութը՝ Voyex_Armenia-ի instagram-յան էջից

Կմտնեմ շենքերը, կշնչեմ-կարտաշնչեմ, հույսներդ հո պառավների վրա չեք դնի․ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց … Read more

«Ցանկացած հարց լուծում ունի․ պետք է Լուկաշենկոյին էլ դիմել, Պուտինին էլ, Թրամփին էլ, Մակրոնին էլ»․ Գագիկ Ծառուկյան

«Երբ նայում ես քո զինվորները, նախագահները, գեներալները, նախարարները գերի են, ինքնըստինքյան չես կարող գլուխդ բարձր քայլել, պետք է այդ հարցով զբաղվես»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Ցանկացած հարց լուծում ունի, հարկավոր է զբաղվել դրանով, դիմել, այո, պետք է ասենք՝ Լուկաշենկոյին էլ դիմել, Պուտինին էլ դիմել, Թրամփին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել։ Չկա … Read more

«TRIPP նախագիծը դառնում է իրականություն». Նիկոլ Փաշինյան

«TRIPP նախագիծը դառնում ա իրականություն»,- Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քիչ առաջ նախաստորագրված փաստաթղթին։ «Դա նշանակում է, որ տեքստը համաձայնեցված է ու պատրաստ վերջնական ստորագրման: Առաջիկայում վերջնական կստորագրվի: Դա նշանակում է, որ ՀՀ-ն հաղթահարում է շրջափակումը»,- հավելեց նա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում

Արդեն հայտնել էինք, որ այսօր Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը,…