Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում
Կանադան իր առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը կբացի Գրենլանդիայում՝ ցույց տալով իր աջակցությունը կղզուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որտեղ նա կոչ էր անում ամերիկյան վերահսկողություն հաստատել տարածքի նկատմամբ, գրել է «The Guardian»-ը։ Ուրբաթ օրը Կանադայի պատվիրակությունը՝ գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնի և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի գլխավորությամբ, կժամանի Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար: … Read more