Աշակերտը կրшկել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ Ադրբեջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Իդրակ» լիցեյում աշակերտը կրակել է ուսուցչի վրա։ Ըստ պաշտոնական նախնական տեղեկությունների՝ տասներորդ դասարանի աշակերտ է կրակել հրազենից, ուսուցիչը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Վիրավորը լիցեյում մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել։ Լիցեյում հայտնել են, որ աշակերտներից մեկը որսորդական հրացան է բերել դպրոց՝ կրելով մեջքի պայուսակի մեջ։