Ժոան Լապորտան հրաժարական է տվել
Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ պաշտոնից՝ իր վերընտրության քարոզարշավը սկսելու համար։ Ռաֆա Յուստեն կլինի ակումբի ժամանակավոր նախագահը։ Մարտի 15-ին կատալոնական ակումբի անդամները կմասնակցեն քվեարկությանը: