Վաղարշապատում ընդդիմադիրների են ձերբակալում. Խաչատրյան

Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ Այդ մասին ահազանգում է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: «Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ»,- նշել է նա։

«Կոմո»-ն հաղթեց Իտալիայի չեմպիոնին գավաթի քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Կոմո» ֆուտբոլային ակումբն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով պարտության մատնեց վեցակի հաղթող «Նապոլիին» և 40 տարվա ընթացքում առաջին անգամ հասավ կիսաեզրափակիչ։ 39′-ին խաղի հաշիվը 11 մետրանոցով բացեց խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան։ 46-րդ րոպեին կիսապաշտպան Անտոնիո Վերգարան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Ի վերջո, Սեսկ Ֆաբրեգասի թիմը 7-6 հաշվով հաղթեց «Սերիա … Read more

Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 11-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կորյունի  1-9 շենքերի, Կորյունի Նրբ., Նալբանդյան 49-59 շենքերի, Իսահակյան  1-22 շենքերի, Աբովյան  25, 36, 38 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Պաշտպան հայրենյաց»-ով նոր պայմանագիր՝ մինչև 5 մլն դրամ պատվովճարով

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմնագրի ժամկետը լրանալուց հետո երկու կամ հինգ տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս կնախատեսվի պատվովճար ստանալու հնարավորություն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն կտրվի հետևյալ սկզբունքով՝  երկու տարվա դեպքում մեկ ու կես միլիոն դրամ, իսկ հինգ տարվա դեպքում՝ հինգ … Read more

Կրակnցներ դպրոցում, առնվազն 9 մարդ մաhացել է, մոտ 25-ը՝ վիրավnրվել․ Կանադա

Կրակոցներ են տեղի ունեցել Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի դպրոցում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ առնվազն 9 մարդ մահացել է, մոտ 25-ը՝ վիրավորվել, հայտնել է CBC-ն։ Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ կատարած կասկածյալը, ենթադրաբար, ինքնասպան է եղել: Հարձակման դրդապատճառը ներկայումս անհայտ է: Մոտակա բնակարանային շենքում հայտնաբերվել են ևս երկու մարդու դիակներ: Իրավապահ մարմինները կասկածում են միջադեպերի միջև կապի … Read more

ՔՊ-ականների պատկերացրած ժողովրդավարությունը շատ նման է ֆшշիզմին

52 դեմ ձայներով ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախագիծը, ինչը սպասելի էր։ Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե ՔՊ-ն կողմ քվեարկեր նախագծին ու այդպիսով փաստեր, որ իրենք մարդկանց ձերբակալում ու կալանավորում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունենալու ու ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար։ Բայց այս ամենի ֆոնին շատ զվարճալի հնչեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի … Read more

Բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, … Read more

Պարզեք, թե ինչն է օգնում ձեզ հավասարակշռություն պահպանել

Եթե ​​ընտրել եք Կշեռք #1-ը Այս կշեռքը խորհրդանշում է արդարություն, կարգուկանոն և ներքին կարգապահություն: Ձեզ համար շատ կարևոր է, որ ձեր կյանքում ամեն ինչ իր տեղում լինի: Դուք գնահատում եք կայունությունը, ազնվությունը և պարզությունը: Դժվարին իրավիճակներում դուք փորձում եք չտրվել զգացմունքներին: Դուք նախ վերլուծում եք, թե ինչ է կատարվում, կշռադատում եք դրական և բացասական կողմերը … Read more