Նախիջևանը նոր վարչապետ ունի

Ադրբեջանի նախագահի առաջադրման հիման վրա, Գերագույն ժողովի որոշմամբ, Ջաբար Մուսաեւը նշանակվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ։ Մուսաեւը նախկինում զբաղեցրել է Նախիջևանի քաղաքային գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը։  

Վենսի այցը Հայաստան․ սպասումները, մտահոգություններն ու քաղաքական արձագանքները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան և Ադրբեջան քաղաքական լայն քննարկումների առիթ է դարձել։ Այցը ոչ պաշտոնական աղբյուրներում ներկայացվում  է որպես աջակցություն անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված «խաղաղության» համաձայնագրին, սակայն դրա կոնկրետ օրակարգն ու հնարավոր արդյունքները դեռևս չեն ներկայացվել։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ այս փուլում վաղ է խոսել այցի արդյունքների մասին։ … Read more

ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ Երևանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով  Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան … Read more

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ ինչ է սպասվում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: ՀՀ կառավարություն

Եվրոպայի ճգնաժամային դիվանագիտության մեծ շաբաթ է սպասվում

Այս շաբաթ ԵՄ առաջնորդները կանցկացնեն մի շարք կարևոր հանդիպումներ, որոնք կարող են որոշել տարածաշրջանի ապագան, հաղորդել է Politico-ն: Օրակարգում են Ուկրաինային աջակցությունը, պաշտպանությունը, տնտեսական մրցունակությունը և ԵՄ դերը աշխարհում՝ Միացյալ Նահանգների հետ կապերի թուլացման ֆոնին։ Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հրատարակությանը ասել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք «Եվրոպան կարող է շրջել իրավիճակը և … Read more