Այս 4 կենդանակերպի նշանները աշնանը կապրեն ավելի լավ, քան երբևէ՝ սեր, փող և հաջողություն

Աստղագուշակների կանխատեսման համաձայն՝ ձեր անձնական կյանքում, կարիերայում և ֆինանսական ոլորտներում հավանական են բարենպաստ իրադարձություններ։ Կշեռքները, Առյուծները, Կարիճները և Ձկները կարող են զգալ ճակատագրի հատուկ բարեհաճությունը։ Առաջիկա ամիսներին նրանց համար կարող են բացվել նախկինում անհասանելի թվացող հնարավորություններ։ Որոշ իրադարձություններ կարող են ընկալվել որպես անտեսանելի հրեշտակների աջակցություն, որոնք նրանց կուղղորդեն դեպի ավելի բարգավաճ ապագա, հաղորդում է Sterlegrad-ը։ … Read more

Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի կլինիկաներից մեկում. Աբրահամյան

«Ցավալի բան է գիտակցել, որ մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, շարունակելով. «Սոցիալական ցանցերի, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, երեկվանից շրջանառվում է լեյտենանտ Յակով Սարգսյանի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի ծանր առողջական վիճակի մասին լուրը, որը բազմաթիվ սրտացավ մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, տարածում ու գրում են: … Read more

Այս կենդանակերպի նշաններին սեպտեմբերին սիրո և ֆինանսների մեջ մեծ փոփոխություններ են սպասվում, ոմանց՝ անկում

Աղեղնավորները կարող են հայտնաբերել, որ աշունը չի նշանակում արկածների ավարտ։ Ամռան ավարտը կարող է Աղեղնավորների համար անհաճելի հեռանկար լինել, բայց սեպտեմբերը պարտադիր չէ, որ նշանակի պարտականություններին վերադարձ։ Կարճատև ճանապարհորդությունը, նոր գործունեությունը կամ ինքնաբուխ հանգստյան օրերի ծրագիրը կարող են արդյունավետորեն երկարաձգել ամառային տրամադրությունը։ Այնուամենայնիվ, կարևոր է հետաձգել նոր հոբբիները, մինչև իրական կարիք առաջանա։ Նախ՝ որոշակի պարտավորություն, … Read more

Քննարկվել են պողպատե ամրանների արտադրողականության ավելացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, տուրքերի սահմանաչափերը, ինչպես նաև տեղական արտադրության զարգացմանն … Read more

Վթար է. ջուր չի լինելու սեպտեմբերի 11-ին

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի  11-ին ժամը 07:00- 16:00-ն կդադարեցվի  ք.Մասիս 4 -10 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ռուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի 2026 թվականի սեպտեմբերի 4-ի … Read more

Ռուսաստանի՝ Խաղաղօվկիանոսյան ափի նավթի պահանջարկի գները կտրուկ աճել են. Bloomberg

Նավթի մատակարարման տարբերակների կրճատման հետ մեկտեղ Պեկինը տեսնում է, թե ինչպես են իր վերամշակման գործարանները ակտիվորեն գրավում ռուսական ESPO տեսակը սպոտ շուկայում:  Այս ֆոնին, Ռուսաստանի՝ Խաղաղօվկիանոսյան ափից նավթի պահանջարկի գները կտրուկ աճել են, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն առևտրականներին: Նոյեմբերյան մատակարարման ESPO բեռները առաջարկվել են Brent ֆյուչերսների համեմատ մեկ բարելի համար ավելի քան 20 դոլարով: Գործակալության … Read more

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին … Read more