Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Աշխարհը նոր վիրուսային շտամի՝ համավարակի ներուժ ունեցող ի հայտ գալու շեմին է, ասել է համաճարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։ Նրա խոսքով՝ նոր համավարակի շտամներ ի հայտ են գալիս մոտավորապես տասը տարին մեկ։ «Մենք ապրում ենք նման շտամի ի հայտ գալու շեմին»,- ասել է Օնիշչենկոն։