Իրանի հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն ընթանում կամ նախատեսված չեն․ Թրամփ

Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն ընթանում կամ նախատեսված չեն։ Ծովային շրջափակումը մնում է լիովին ուժի մեջ։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ջրային ականները հեռացվել կամ պայթեցվել են։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա

Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ, գրել է «Հրապարակ» թերթը։ «Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է` 36 տարեկան տղամարդ է, իր 4 ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, … Read more

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին:

Ընդլայնվել է նախակրթարան հաճախելու տարիքային շեմը․ ինչ է նախատեսված

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նախադպրոցական կրթության չափորոշիչն ամբողջությամբ ներդրվել է Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին անդրադարձել … Read more

Բժիշկը զգուշացրել է ատամնաբուժական վարակների ողբերգական վտանգի մասին

Ատամնաբուժական վարակները կարող են մահացու լինել, ասել է Բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբույժ Թայլեր Զենգան։ Նրան մեջբերել է Yahoo-ն։ Ըստ Զենգայի՝ ատամնաբուժական վարակի կյանքին սպառնացող դառնալու ռիսկը կախված է նրանից, թե որտեղ են բերանից բակտերիաները մտնում։ «Եթե ճնշումը կուտակվի և մանրէները ներթափանցեն ոսկոր, վարակը կարող է տարածվել դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների վրա», – զգուշացրել է բժիշկը։ … Read more

Սիրիական ջերմաէլեկտրակայանում պայթյուն է եղել, տուժածներ կան

Սիրիական ջերմաէլեկտրակայանում պայթյուն է եղել, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Պայթյունի հետևանքով երեք աշխատող է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Տարտուսի նահանգի Բանիյաս քաղաքում։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Իշխանությունները հետաքննում են հանգամանքները։ Էլեկտրակայանի վնասի չափը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։