Հունգարիան ստորագրել է պայմանագրեր, որոնք թույլ են տալու ռուսական նավթ ստանալ շրջանցելով Ուկրաինան

Հունգարական MOL նավթագազային ընկերությունը հայտարարել է  այլընտրանքային ճանապարհով ռուսական նավթ մատակարարելու իր առաջին պայմանագրերի ստորագրման մասին։ Դա կիրականացվի ծովով դեպի Խորվաթիա, հետագա տարանցմամբ՝ դեպի Հունգարիա։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն պարզաբանել է, որ հում նավթը մարտին կհասցվի վերամշակման գործարաններ։ «MOL-ը պատվիրել է առաջին խմբաքանակները, որոնք արդեն ճանապարհին են։ Դրանք մարտի սկզբին կհասնեն խորվաթական նավահանգիստ, իսկ այնտեղից՝ … Read more

Զախարովա. Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին

Ռուսաստանը մշտապես պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր վերջին ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա առաջարկել էր Ռուսաստանին վաճառել Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքները և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար բարեկամ երկրի: Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի և մի շարք երկրների միջև … Read more

Դատախազությունը պահանջում է ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում. 12 միլիոն 718 … Read more

Թրամփը մոտենում է Իրանի հետ խոշոր պատերազմի․ Axios

Թրամփի վարչակազմն ավելի մոտ է Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմի, քան ամերիկացիների մեծ մասը կարծում է։ Այն կարող է սկսվել շատ շուտով, գրել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրների։ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Իրանում, հավանաբար, կլինի զանգվածային, շաբաթներ տևող արշավ, որն ավելի շատ կնմանվի լիարժեք պատերազմի, քան անցյալ ամսվա՝ Վենեսուելայում տեղի ունեցած կոնկրետ գործողությունը։ Աղբյուրները նշել են, որ … Read more

Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more