Թուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան

Թուրքիան երբեք չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ։ – Թուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության։ Թուրքիան երբեք չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին: Մենք, ընդհակառակը, խոսում ենք «խաղաղության» մասին, ասում ենք․ «Եկեք միասին զարգանանք»: Որպես Թուրքիա, ամեն ինչ, ինչ մենք ուզում ենք մեզ համար, մենք ճիշտ նույնն … Read more

Օրբանը դատապարտել է ԵՄ-ի՝ Ուկրաինային մասնակիորեն դաշինք ընդունելու ծրագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր երկրի դեմ պատերազմի հայտարարում է որակել Եվրամիության՝ Հունգարիայի վետոյի շրջանցմամբ 2027 թվականին Ուկրաինային մասնակիորեն ընդունելու ծրագիրը։  Politico-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԵՄ-ն պատրաստում է հինգ կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինային դաշինքին մասնակի անդամակցություն տրամադրելու համար արդեն 2027 թվականին։ Ծրագիրը ենթադրում է Հունգարիայի վետոյի չեղարկում՝ ենթադրելով, որ Օրբանը կարող է պարտվել ապրիլյան ընտրություններում։ «Այս նոր ծրագիրը … Read more

Ուկրաինական բանակցային թիմը կարող է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար

Ուկրաինական բանակցային թիմը կարող է մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու՝ հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու համար, գրել է KP.RU-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։ «Վերջին բանակցությունների ժամանակ հնչեց այն միտքը, որ իմաստ չունի հանդիպել ԱՄԷ-ում կամ ԱՄՆ-ում. ավելի իմաստ ունի գնալ այնտեղ, որտեղ իրականում որոշումներ են կայացվում», – նշվում է տեղեկության մեջ։

Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ

MediaHub-ն ահազանգ է ստացել, որ նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան իրենց, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։  Մեզ հետ զրույցում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, … Read more

Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով

Հայաստանը և Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս այցը։ «Սրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները տարբեր երկրների հետ», – ընդգծել է Կրեմլի խոսնակը: Հայաստանի հետ ԱՄՆ փոխնախագահն իրականացրել է միջուկային … Read more

Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից

Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը հեռացվել է անգլիական «Տոտտենհեմ» ֆուտոբալային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա թիմը տանը գիշերը պարտվել էր «Նյուքասլ»-ին ու 16-րդ տեղում է, ընդամենը հինգ միավորով է բարձր Պրեմիեր լիգայից «դուրս մնալու գոտուց»։ Դանիացին, որը նշանակվել էր հունիսի 12-ին երեք տարվա պայմանագրով, հեռանում է դեկտեմբերի 28-ին «Քրիստալ Փելաս»-ի դեմ տարած հաղթանակից հետո լիգայում ութ խաղ առանց հաղթանակի ցուցանիշով։ «Տոտենհեմ»-ը … Read more

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ. «Մեր ձևով»

Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի  կուսակցության համագումարը։ Այդ մասին տեղեկանում ենք «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրությունից։  «Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց  կուսակցության նախագահ։ Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա  կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության  վարչապետի թեկնածուի անունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։