ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist»

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ակտիվորեն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացման հարցը, գրել է «The Economist»-ը։ Թերթի տվյալներով՝ նախնական աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է։ Անցյալ ամռանը շատ ամերիկացի իրավաբաններ արտաժամյա աշխատեցին այն բանից հետո, երբ Թրամփը ճնշում գործադրեց Ուկրաինայի վրա՝ պատժամիջոցների մեղմացման հնարավոր սցենարները ուսումնասիրելու համար նոր բանակցությունների փուլ սկսելու համար: Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու երկու փուլ զուգահեռաբար … Read more

Բժիշկներն արտագաղթում են․ ոլորտը կանգնած է կադրային կոլապսի առաջ

Բժշկական ապահովագրության ներդրումից հետո առողջապահական համակարգում իրավիճակը ոչ թե թեթևացել է, այլ՝ բարդացել։ Հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում նկատվում է գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմ, բժիշկները աշխատում են մեծ ծավալով, սակայն, նրանց խոսքով, այդ աշխատանքի դիմաց հավելյալ վարձատրություն չեն ստանում։ Համակարգը, որը ներկայացվում էր որպես ոլորտի արմատական բարեփոխում, այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Առողջապահական ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը МediaHub-ի … Read more

Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ

Լոռու մարզի դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.857921 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 7 հողամասերի նկատմամբ: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 4 միլիոն 131 հազար դրամ է: Հիշեցնենք, որ 2025 թվականին ևս քրեական վարույթի շրջանակում դատախազի … Read more

ԱՄՆ-ի Տեխաս և Օկլահոմա նահանգներում այրվել է ավելի քան 6000 հեկտար անտառ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս և Օկլահոմա նահանգներում այրվել է ավելի քան 6000 հեկտար անտառ. Հրդեհը արագորեն տարածվել է դեպի Կանզաս՝ մոտենալով բնակեցված տարածքներին։ Իշխանությունները տարհանում են Թայրոն (Օկլահոմա), Էշլինդ և Էնգլվուդ (Կանզաս) բնակիչներին։ Ուժեղ քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները:  

ԱՄՆ-ի Տեխաս և Օկլահոմա նահանգներում այրվել է ավելի քան 6000 հեկտար անտառ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս և Օկլահոմա նահանգներում այրվել է ավելի քան 6000 հեկտար անտառ. Հրդեհը արագորեն տարածվել է դեպի Կանզաս՝ մոտենալով բնակեցված տարածքներին։ Իշխանությունները տարհանում են Թայրոն (Օկլահոմա), Էշլինդ և Էնգլվուդ (Կանզաս) բնակիչներին։ Ուժեղ քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները:  

Ապրիլի 1-ից Ռուսաստանը և Իրանը կսկսեն իրականացնել Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի նախագիծը

Ռուսաստանը և Իրանը ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի նախագիծը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավար Սերգեյ Ցիվիլեւը։ Ցիվիլեւի խոսքով՝ Մոսկվան ու Թեհրանը մշակել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում երկաթգծի կառուցման գրեթե բոլոր հարցերը, այդ թվում՝ հողերի գրանցումը և արտոնությունները։  

Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից

Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել ականի պայթյունից։ ANAMA գործակալության աշխատակից Վասիֆ Չոբանովը ծառայության ժամանակ պայթել է հակահետևակային ականի վրա։ Միջադեպի հետեւանքով աշխատակիցը ձախ թեւի եւ դեմքի տարբեր վնասվածքներ է ստացել։ Նա հոսպիտալացված է, կյանքին վտանգ չի սպառնում։